loader
«Սասնա ծռերը» ներկա չէին իրենց դատական նիստին

«Սասնա ծռերը» ներկա չէին իրենց դատական նիստին

«Սասնա ծռեր» 2-ի գործը  երկարատև ընդմիջումից հետո մեկնարկեց առանց 11 կալանավորների: Նոր նշանակված դատավոր Արշակ Վարդանյանը տեղեկացրեց, որ դիմել է քրեակատարողական վարչություն՝ կալանավորներին ներկայացնելու համար: Բայց ոչ միայն չէին բերել դատարան, այլև որևէ պաշտոնական գրություն չէր ուղարկվել:

«Այսօր ոստիկանական ողջ համակարգը զբաղվում է ցույցերի հետ կապված գործերով, այդ թվում նաև ուղեկցող գումարտակը մասնակցում է դրանց»,- ասում է փաստաբան Հարություն Բաղդասարյանը: 

Այս գործով ուսումնասիրվում էին գրավոր ապացույցները: Դատավորը գտել է, որ հնարավոր է գործը շարունակել այն փուլից, որտեղ որ ավարտվել է: Պաշտպանները դատավորի որոշման հետ համաձայն չեն:

«Սա ըստ էության  խանգարում է գործի արդյունավետ քննությանը: Դատարանը պետք է ապահովվի անընդհատությունը: Նույն դատավորը նույն կազմով պետք է շարունակի գործի քննությունը: Իմ կարծիքով դատարանը պետք է սկսի նորից: Ճիշտ է սրանով նաև մեր իրավունքներն են որոշակի ոտնահարվում, որովհետև որքան գործի քննությունը երկար է տևում, այնքան մեր պաշտպանյալները շարունակում են երկար մնալ կալանքի տակ»,- ասաց Բաղդասարյանը:

Լիպարիտ Սիմոնյանն ավելացրեց, որ Եվրոպական դատարանը մի գործով ունի հետևյալ նախադեպը, այն դատավորը որը գործի քննությունը կատարում է, նրա ներկայությամբ պետք է հետազոտվեն ապացույցները:

Դատավոր Վարդանյանը որոշեց դատական նիստերը անցկացնել յուրաքանչյուր ուրբաթ օր՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս