loader

«Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը (ուղիղ)

Մայիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, տեղի ունեցավ «Սասնա ծռեր»-ից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստը: 

Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց թույլատրելու իր պաշտպանյալին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մամուլի ասուլիս անցկացնելու համար:

Նույն միջնորդությամբ հանդես եկավ մեղադրյալ Պավել Մանուկյանը, սակայն այս անգամ նա նշեց, որ ցանկանում է մամուլի ասուլիս անցկանցնել դատական նիստերի դահլիճում:

 Մեղադրական կողմը առարկեց այդ միջնորդությանը՝ նշելով, որ դատական նիստերի դահլիճում ասուլիս անցկացնելու վերաբերյալ դատավարական ընթացակարգ գոյություն չունի:

Դատավոր Մակյանը նշեց, որ այդ միջնորդությունները կքննարկի դատական նիստի ավարտին:

Պաշտպանները նաև իրենց պաշտպանյալների կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցին:

Մեղադրական կողմը գտնում է, որ բերված միջնորդությունները անհիմն են և ենթակա են մերժման:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս