loader
«Սասնա ծռերի» համակիրները բացեցին Արշակունյաց պողոտան

«Սասնա ծռերի» համակիրները բացեցին Արշակունյաց պողոտան

Րոպեներ առաջ «Սասնա ծռերի» համակիրները, որոնք երեկվանից երկկողմանի փակ էին պահում Արշակունյաց պողոտան, որոշեցին ընդառաջ գնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և բացել փողոցի երթևեկությունը: Միևնույն ժամանակ վերջիններս փակ են պահելու դատարանի մուտքերը: 

«Սասնա ծռերի» համակիրները կկազմեն պատվիրակություն՝ բաղկացած մի քանի հոգուց, որը կհանդիպի վարչապետի կամ վերջինիս աշխատակազմի հետ՝ քննարկելու «Սասնա ծռերի» և քաղբանտարկյալների գործերի հետ կապված հետագա զարգացումները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս