loader

Սեֆիլյանն ու Սաֆարյանը լքեցին դահլիճը` ի աջակցություն հացադուլավոր ընկերների (տեսանյութ)

Այսօր Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարանը լքեցին դատական նիստերի դահլիճը` հայտարարելով, որ չեն վերադառնա, քանի դեռ իրենց հացադուլավոր ընկերների պահանջները չեն կատարվել: Դատավորը սանկցիա կիրառեց ամբաստանյալների նկատմամբ:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ երբ իր պաշտպանյալը դահլիճում չէ, ինքը չի կարող զբաղվել նրա պաշտպանությամբ, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը չթույլատրեց փաստաբանին հրաժարվել պաշտպանի իր գործառույթներից:

Հայրապետյանը լքեց դահլիճը, սակայն դատավորը նշեց, որ Սեֆիլյանի և Սաֆարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը դատարանում է և նիստը կշարունակվի: Սակայն Պապիկյանն էլ հայտարարեց, որ իր պաշտպանյալները հրաժարվել են իր պաշտպանությունից և հետևաբար ինքը չի կարող զբաղվել նրանց պաշտպանությամբ: 

Տեսանյութը՝ FactorTv-ի

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս