loader
Սերժ Սարգսյան․ Պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել

Սերժ Սարգսյան․ Պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել

Հայաստանի Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիային», որտեղ անդրադարձել է իր հետագա պաշտոնավարման հարցին՝ ասելով, որ «պատրաստ է ստանձնել նման պատասխանատվություն»:

Լրագրողի դիտարկմանը, թե օրերս վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հենց Սերժ Սարգսյանն է Հայաստանի նոր վարչապետի ամենարժանի թեկնածուն, ինչպե՞ս կմեկնաբանի այդ հայտարարությունը, Հայաստանի երրորդ նախագահն արձագանքել է․

- «Իմ կուսակցական գործընկերները պաշտպանեցին Կարեն Կարապետյանի առաջարկությունը կուսակցության խորհրդի նիստում, և ես պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել: Բայց ոչինչ հավերժ չէ: Այդ պատճառով, եթե, իհարկե, իմ թեկնածությունը հաստատվի խորհրդարանում, իմ մյուս պարտականություններին զուգահեռ ես պատրաստվում եմ շատ մեծ ժամանակ հատկացնել փորձի փոխանակմանը, որ կուտակել եմ տարբեր պաշտոններում այս տարիների ընթացքում: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան և՛ հանրապետականների շարքերում, և՛ կուսակցությունից դուրս»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս