loader
Սերժ Սարգսյանը ստիպված կլինի պատռել դիմակը

Սերժ Սարգսյանը ստիպված կլինի պատռել դիմակը

ԼԱՎՈՎ, ԹԵ՞ ԶՈՌՈՎ

Ընդամենը երկու շաբաթ առաջ Հայաստանում գրեթե բոլորը համոզված էին, որ ժողովրդի դիմադրողականությունը վերջնականապես ջախջախված է, և Սերժ Սարգսյանն ինչ ուզի՝ կանի, որովհետև մարդիկ, միևնույն է, փողոց դուրս չեն գա։ Դրանում համոզված էին նաև իշխանությունները և հանգիստ հիմնավորում էին շեֆի «անփոխարինելիությունը»՝ համարելով, որ խաղն ավարտված է։ Այսօր Երևանի փողոցներում տասնյակ հազարավոր ցուցարարներ կան, հանրահավաքներ են տեղի ունենում նաև Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում և այլ քաղաքներում, այսինքն՝ ՀՀԿ-ական իշխանությունների և անձամբ Սերժ Սարգսյանի նկատմամբ հասարակության ատելությունն ակնհայտորեն թերագնահատված էր։

Հիմա սկսվում է երկրորդ փուլը, և շատ շուտով ակնհայտ կդառնա, որ հասարակությունն էլ իր հերթին թերագնահատել է Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից կառչելու մոլուցքի ուժգնությունը։ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր լսում են նրա ելույթներն ու լրջորեն կարծում, թե այդ մարդն իսկապես մի քիչ էլ պետության ու ժողովրդի մասին է մտածում (պարզապես իր անձնական շահի մասին ավելի շատ է մտածում), թե այդ մարդու մեջ այնուամենայնիվ բարոյական ինչ-որ արգելակներ կան, և նա պատրաստ է, ասենք, իր իշխանությունը պահպանելու համար մի 10-20 ցուցարար սպանել, բայց եթե իմանա, որ մի 200-300 ցուցարար է սպանվելու, այդ քայլին չի գնա և կգերադասի հրաժարական տալ։ Իրականում նման արգելակներ չկան։ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը պահպանելու համար պատրաստ է ամեն ինչի՝ բառիս բուն իմաստով։ Հայաստանը նա չի ընկալում որպես պետություն, որի ապագայի համար ինքը որոշակի պատասխանատվություն է կրում, Հայաստանը նա ընկալում է որպես բիզնես, որն իրեն և իր ընտանիքին տարեկան մոտ կես միլիարդ դոլարի մաքուր եկամուտ է բերում։ Իսկ ինչպե՞ս են վարվում մարդիկ, երբ ինչ-որ մեկը փորձում է խլել իրենց սեփականությունը։ Ճիշտ է, մինչև վերջ դիմադրում են, պաշտպանվում, զենքի դիմում, եթե պետք եղավ՝ սպանում հարձակվողներին։ Սերժ Սարգսյանն, իհարկե, չէր ցանկանա, որ բանը դրան հասներ, նա երջանիկ կլիներ, եթե հաջողվեր ընդամենը մի քանի անգամ օդ կրակելով պահպանել իր «բիզնեսը», և նա միանգամայն անկեղծ է, երբ երկխոսության կոչեր է անում ու ձգտում «լավով» փակել հարցը, բայց սա ոչ թե նրա մարդասիրության մասին է խոսում, այլ ավելորդ գլխացավանքի մեջ չընկելու ցանկության։ Եթե «լավով» չստացվեց՝ ի՞նչ արած, տանկեր էլ կհանի սեփական ժողովրդի դեմ, «Իսկանդերներ» էլ։ Ու կհամարի, որ ինքը մեղավոր չէ, իր բիզնեսը խլել փորձողներն են մեղավոր։ Առավել ևս, որ իր կարծիքով՝ ինքը որպես բիզնեսմեն ազնիվ է եղել, բայց դիմացիններն իրեն «քցում են», 10 հազարական դրամները վերցրել են ու հիմա հրաժարվում են դրա դիմաց ստանձնած պարտավորություններից։ Իշխանական վերնախավի ներկայացուցիչներն էլ (որոնցից յուրաքանչյուրն իր հերթին իր պաշտոնը սեփական բիզնեսն է համարում) ոչ միայն կարդարացնեն նրան, այլև մեղքի մի մասն իրենց վրա կվերցնեն՝ սեփական բիզնեսն ընդլայնելու դիմաց։

 Մարկ Նշանյան

Ամբողջական՝ «Չորրորդ Իշխանությունում»

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս