loader

«Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի Հայաստանի նախագահի անունը» (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը վաղը` հունվարի 19–ին, կհայտարարի նախագահի իրենց թեկնածուի անունը,  այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀԿ-ն քննարկել է նախագահի մեկ թեկնածուի հարց, այդ թեկնածուն կարծում ենք լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանը և՛ երկրի ներսում,  և՛ միջազգային ատյաններում: Ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր բարձր կարողություններ, լեզուների իմացություն, կարծում ենք, որ նա ունի դրական հեղինակություն և՛ Սփյուռքում, և՛ ՀՀ-ում»,-ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի առաջարկվելիք թեկնածուն այն մարդն է, ում շուրջ հնարավոր է հասնել որոշակի լայն համաձայնության Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության հետ:

«Թեկնածուին առաջադրել է և առաջարկել է քննարկել նրա թեկնածությունը ՀՀԿ առաջնորդ, Սերժ Սարգսյանը:

Գործադիր մարմնի բոլոր անդամները քննարկել են և, ընդհանուր առմամբ, բոլորը կողմ են արտահայտվել այդ թեկնածուի առաջադրմանը: Վաղը ՀՀԿ առաջնորդ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կառաջարկի ՀՀԿ-ի թեկնածուին ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում»,-ասաց Շարմազանովը:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս