loader
Սերժ Սարգսյանին կներկայացվի վերջնական տարբերակ. Էդուարդ Աղաջանյան

Սերժ Սարգսյանին կներկայացվի վերջնական տարբերակ. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել է մինչ այժմ առաջարկված բոլոր առանձնատներից: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Դեռևս կառավարության ձևավորման սկզբի օրերին վարչապետ Էդուարդ Աղաջանյանին հանձնարարվել էր զբաղվել Երրորդ նախագահին տուն տրամադրելու գործով: Նրա խոսքով՝ տարբեր առաջարկներ են ուղարկել Երրորդ նախագահի գրասենյակ, բայց բոլորն էլ մերժվել են:

«Իրենց կողմից մատնանշվել են անվտանգության հետ կապված խնդիրներ, և ըստ այդմ՝ մենք նրանցից ենք հայցել, որ տարբերակներ ուղարկեն մեզ: Առայժմ, որքանով որ տեղյակ եմ, մեզ որևէ բան չեն ուղարկել»,- մանրամասնեց նա: Աղաջանյանը նկատեց, որ պաշտոնաթող նախագահին բնակարանի տրամադրման հարցը շատ է ձգձգվում:

Իսկ հարցի հանգուցալուծումը նա հետևյալ կերպ է տեսնում. «Մենք կընտրենք ամենահարմար և նախորդ նախագահներին տրամադրած որևէ գույքի ամենաադեկվատ տարբերակը: Դա կառաջարկենք և դա կլինի մեր միակ ու վերջնական առաջարկը: Անկախ նրանից՝ նրանք կառաջարկե՞ն, թե՝ ոչ, այդ առաջարկը կլինի վերջնական»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ մոտ օրերս այդ առաջարկը կներկայացնեն Սերժ Սարգսյանի գրասենյակին:

Ի դեպ, Էդուարդ Աղաջանյանը նաև հայտնեց, որ հանրապետության 3 նախագահներն էլ հրավիրված են լինելու Անկախության տոնին նվիրված միջոցառմանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս