loader
Սիլուրիս. Այլ մոտեցումներ ու կարծիքներ ունենք Հայաստանի հետ մեր համագործակցության մասին

Սիլուրիս. Այլ մոտեցումներ ու կարծիքներ ունենք Հայաստանի հետ մեր համագործակցության մասին

«Մենք պետք է օգտագործենք այն ամուր կապերը, որոնք առկա են մեր ժողովուրդների միջև և դրանք կարողանանք արդյունավետ օգտագործել գործարար, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում»,-Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Երևանում գտնվող Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը:

Դեմետրիս Սիլուրիսը անդրադարձավ Հայաստանում տիրող ներքին իրավիճակին՝ նշելով.

«Հայաստանը մեզ համար մեկն է: Մենք այլ մոտեցումներ ու կարծիքներ ունենք Հայաստանի հետ մեր համագործակցության մասին: Մենք որևէ կուսակցական մոտեցում չունենք մեր հարաբերություններում»:

Կիպրոսի խորհրդարանի նախագահը նշեց, որ իրենք ուզում են Հայաստանը տեսնել ուժեղ:

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսվա՞ծ է, նա պատասխանեց.

«Մեր ծրագիրը հայտնի է»:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս