loader
Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին Մոսկվայի իրարամերժ հայտարարությունները

Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին Մոսկվայի իրարամերժ հայտարարությունները

Օրերս համացանցում հայտնվեցին տեղեկություններ, որ Սիրիայի մայրաքաղաքից 10 կմ հյուսիս-արևելք գտնվող Դումա քաղաքում կիրառվել է քիմիական զենք։ Սիրիական «սպիտակ սաղավարտների» հայտնած տեղեկություններով՝ զոհվել է 47 մարդ՝ հիմնականւոմ երեխաներ։ Հետաքննող Bellingcat կայքըպարզել է կիրառված քիմիական զենքի տեսակը, վայրը, զոհերի քանակը և այլ մանրամասներ։

Ապացույցներ և դրանց մերժումը

Քիմիական հարձակումից հետո համացանցում տարածվեցին դեպքի վայրից արված տեսանյութեր։ Առաջին տեսանյութը(խորհուրդ չի տրվում դիտել թույլ նյարդեր ունեցողներին) հայտնվել է հենց հարձակման օրը՝ ապրիլի 7-ին, այստեղ երևում են բազմաթիվ երեխաների դիակներ, որոնց բերանին երևում է սպիտակ փրփրուն նյութ, գրում է sut.am-ը:

Մեկ այլ տեսանյութում, որը հրապարակվել է ապրիլի 9-ին երևում են դեպքի վայր ժամանած ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները։ Հրապարակված տարբեր տեսանյութերը համադրելիս՝ պարզ է դառնում, որ ռուսական ՌՈ ստորաբաժանումները գտնվել են այն նույն վայրում, որտեղ գտնվում էին առաջին տեսանյութի սպանված երեխաները։ ՌԴ ՊՆ հայտարարության համաձայն՝ դեպքի վայրում քիմիական զենքի օգտագործման հետքեր չեն հայտնաբերվել։

Այս հայտարարությունից մեկ օր անց՝ արդեն ապրիլի 10-ին, «սպիտակ սաղավարտները» հրապարակեցին նոր տեսանյութ, որտեղ երևում է գազի գլան, որի մեջ և հայտնաբերվել է թունավորող գազի մնացորդները։ Այս տեսանյութը ևս արված է նույն վայրում, փաստում է Bellingcat-ը։

Նկատենք, որ այսպիսի գլանները հայտնաբերվել են դեռևս 2016 թվականին Սիրիայի տարբեր քաղաքներում։

Չուշացավ նաև ռուսական մամուլի անդրադարձը։ Այստեղ, ինչպես և կարելի էր ենթադրել, ամեն ինչ կտրականապես հերքվում է։  Օրինակ, Ռոսսիա 24 հեռուստաալիքը հայտարարեց՝ հրապարակված տեսանյութերը կեղծ են՝ բեմադրված են։

Քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հայտարարությունարեց անգամ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Ռուսական ռազմական փորձագետները այցելել են ենթադրյալ քիմիական զենքի կիրառման վայր, սակայն քլորի կամ որևէ այլ թունավոր նյութի առկայություն չի հայտնաբերվել», – ասել է Լավրովը։

Արևմուտքի արձագանքը

Արևմուտքը, իր հերթին, մեղադրեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին, Դումա քաղաքի բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով քիմիական հարձակման մասին, խոստացավ 48 ժամվա ընթացքում հայտարարել ԱՄՆ պատասխան միջոցների վերաբերյալ: Դրան հաջորդեց Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զասիպկինի հայտարարությունը, ով խոստացավ խոցել ԱՄՆ հրթիռները։

Դեսպանի հայտարարությանը չուշացավ Թրամփի մեծ աղմուկ բարձրացրած գրառումը թվիթերում։

«Ռուսաստանը խոստացել է ցած գցել Սիրիային հարվածող բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, որովհետև նրանք կգան․․․ Դուք չպետք է լինեք գազասպան կենդանու գործընկերը, ով սպանում է իր ժողովրդին և հաճույք ստանում», – հայտարարեց Թրամփը։

Հայտարարությունների փոխանակումը եզրափակեց պաշտոնական Մոսկվան՝ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի շուրթերով։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱՄՆ ավիահարվածները կվերացնեն քիմիական զենքի կիրառման բոլոր ապացույցները՝ չնայած որ շարունակաբար հերքում էր ընդհանրապես որևէ քիմիական զենքի կիրառությունը Սիրիայում։

Այսպիսով, ստացվում է, որ ռուսական մեդիան կեղծ է հռչակում քիմիական զենքի կիրառման բոլոր ապացույցները, իսկ տեսանյութերը անվանում կեղծ և բեմադրված, թեպետ ապացուցված է, որ «բեմադրությունը» տեղի է ունեցել հենց ռուսական ՌՈ ստորաբաժանումների այցելած վայրում, այսինքն ռուսական ԶՈւ վերահկսվող տարածքում։ Մյուս կողմից տարակուսելի են նաև ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները, որ ԱՄՆ հրթիռները կվերացնեն քիմիական զենքի կիրառման ապացույցները, այն պարագայում, երբ պաշտոնական Մոսկվան համառ պնդում է, դրա բացակայության մասին,գրում է sut.am-ը:

Картинки по запросу chlorine gas bombs syria

Ռաֆայել Աֆրիկյան

Լուսանկարը՝ Bellingcat․com կայքից

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս