loader
 Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի 4-րդ նախագահի  երդմնակալության արարողությունը

Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը

 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am-ի հետ զրույցում ասել է, որ Քոչարյանը չի մասնակցի ՀՀ  4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը, քանի որ ըստ իր նախապես ծրագրավորված օրակարգի գտնվելու է արտերկրում.

Պարոն Սողոմոնյան, մարտի 3-ին ՀՀ ԱԺ-ն ընտրեց Հանրապետության 4-րդ նախագահին: Ինչպես հայտնի է, նրա երդմնակալության արարողությունը կայանալու է ապրիլի 9-ին՝ խորհրդարանի հատուկ նիստում: Ռոբերտ Քոչարյանը ներկա լինելո՞ւ է այդ արարողությանը:

- Այս հարցով ինձ արդեն բազմաթիվ լրագրողներ են դիմել: Ոչ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի գտնվելու է արտերկրում:

Մի քանի օր առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին: Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված նրա այդ նախաձեռնությունը:

-Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը:

Եվս մեկ հարց՝ կապված հայտնի «ցյուրիխյան արձանագրությունների» կնքման ընթացակարգի դադարեցման վերաբերյալ: Չի՞ պատրաստվում արդյոք ՀՀ երկրորդ նախագահը այս կապակցությամբ հանդես գալ հարցազրույցով կամ հայտարարությամբ: 

Նշենք, որ  Փաշինյանն այսօր «Ազատության» հետ զրույցում  ասել է, որ  Քոչարյանը փորձում է շեղվել բուն թեմայից:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս