loader
Սուրեն Պապիկյանը հանդիպել է նախարարության նոր աշխատակիցների հետ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է նախարարության նոր աշխատակիցների հետ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել նախարարարության աշխատակազմը հունիս ամսին մրցութային կարգով համալրած աշխատակիցների հետ։ Նախարարի հետ զրույցում քաղծառայողները ներկայացրել են ընթացիկ աշխատանքային գործընթացում ի հայտ եկած խնդիրները, սպասելիքներն ու առաջարկները։ Սուրեն Պապիկյանը ողջունել է նրանց ակտիվ ներգրավվածությունը նախարարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատանքներում և կարևորել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում նոր մոտեցումների ներկայացումն ու կիրառումը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,  2018թ. հունիսին տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվել էր 7 մրցույթ։ Մրցույթներին մասնակցել են 47 դիմորդ, որոնցից 12-ը ճանաչվել են հաղթող։ Մրցույթների արդյունքներով նախարարության համապատասխան ստորաբաժանումներ համալրել են քաղծառայողներ.

Վահե Սարգսյանը` տարածքային կառավարման վարչության տարածքային ծրագրերի և մշտադիտարկման բաժնի պետ,

Անահիտ Գրիգորյանը` տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության տարածքային ենթակառուցվածքների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ,

Անուշ Խուդոյանը` տարածքային կառավարման վարչության տարածքային ծրագրերի և մշտադիտարկման բաժնի առաջատար մասնագետ,

Աշոտ Ծորմուտյանը` վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ,

Լուսինե Պապիկյանը` տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության տարածքային ենթակառուցվածքների զարգացման բաժնի առաջատար մասնագետ:

Ներքին աուդիտի բաժնի պետի և գնումների համակարգման և տնտեսական բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներում հաղթող չի ճանաչվել։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով անցակցվող մրցույթների արդյունքները տեղադրվում են նախարարության կայքում։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս