loader
Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է մշակել մարզային զարգացման առնվազն բիզնես-ծրագրեր

Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է մշակել մարզային զարգացման առնվազն բիզնես-ծրագրեր

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՔՊ անդամ Սուրեն Պապիկյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրել ՀՀ մարզպետների հետ՝ քննարկելու մարզերում իրականացվող աշխատանքները, առաջնահերթ ընթացակարգային խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։

Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Խորհրդակցության ընթացքում հանձնարարականներ տվեցի մարզպետներին, որպեսզի հետևողական լինեն կադրային քաղաքականության և համայնքային գույքի կառավարման օրինականությունն ապահովելու, գույքահարկի հավաքագրումների ցուցանիշները բարձրացնելու, զբոսաշրջությունը զարգացնելու և այլ հարցերում։

Կարևորելով ներդրողների ու գործարար հատվածի հետ սերտ համագործակցության հաստատումը՝ հանձնարարեցի սեղմ ժամկետներում մշակել մարզային զարգացման առնվազն տասը բիզնես-ծրագիր և ներկայացնել նախարարություն։

Մարզպետների հետ խորհրդակցությունները այսուհետ կրելու են պարբերական բնույթ և անցկացվելու են երկու շաբաթը մեկ անգամ»,- գրել է նախարար Պապիկյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս