loader
«Սյունյաց երկրի» խմբագրին առևանգելու փորձ կարող էր պատվիրել Վահե մարզպետը

«Սյունյաց երկրի» խմբագրին առևանգելու փորձ կարող էր պատվիրել Վահե մարզպետը

2018թ. հունվարի 16-ին՝ ժամը 18.20-ի սահմաններում, Ռուսաստանի Դաշնության Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքի երկաթուղային կայարանում անհայտ անձինք փորձել են առեւանգել «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին:

Խմբագիրը Տամբովի մարզ էր մեկնել հունվարի 13-ին՝ Միչուրինսկի շրջանի Ռանինո գյուղում մահկանացուն կնքած քրոջը՝ Թամարային հրաժեշտ տալու համար: 

Հունվարի 16-ին՝ քրոջ հուղարկավորությունից հետո, առանց ուղեկցողների, նա վերադարձել է Միչուրինսկ քաղաքի երկաթուղային կայարան՝ գնացքի տոմս ձեռք բերելու եւ Վորոնեժ-Մոսկվա երթուղով Մոսկվա հասնելու համար: 

Ժամը 17-ին ձեռք է բերել տոմսը եւ կայարանում սպասել N739 գնացքի ժամանումին, որը Մինչուրինսկից պետք է շարժվեր մոտ մեկուկես ժամ հետո՝ 18.24-ին: 

Այդ ընթացքում Սամվել Ալեքսանյանը գտնվում էր երկաթուղային կայարանի սպասասրահում:

Ժամը մոտ 18.10-ին սահմանված կարգով հայտարարվել է, որ գնացքը ժամանում է կայարան, որպեսզի մեկնողները կամ ժամանողներին դիմավորողները մոտենան կառամատույցին:

Ուղեւորները եւ սպասողները՝ թվով մոտ հարյուր հոգի, դուրս են եկել սպասասրահից ու կողքի խանութներից, մեքենաներից եւ գնացել առաջին ուղու կառամատույց, որտեղ պետք է կանգ առներ Մոսկվա մեկնող գնացքը. նրանց թվում էր նաեւ Սամվել Ալեքսանյանը:

Ճիշտ ժամանակին՝ ժամը 18.20-ին, գնացքը կանգ է առել հայտարարված տեղում եւ պետք է շարժվեր չորս րոպե անց:

Կառամատույցում կանգնածները, ինչպես լինում է նման դեպքերում, շտապել են գտնել իրենց տոմսում նշված վագոնի տեղը:

Այդ եռուզեռում ռուսախոս երկու երիտասարդ՝ սլավոնական արտաքինով, կտրել են Սամվել Ալեքսանյանի ճանապարհը եւ հարցրել՝ «Դո՞ւք եք Սամվել Ալեքսանյանը»: 

- Այո, ես եմ, - պատասխանել է խմբագիրը:

Եվ անմիջապես նրանցից մեկը խմբագրի երեսին է փչել կանաչ գույնի ինչ-որ հեղուկ՝ մեծ քանակությամբ, որից հետո խմբագրի դեմքն անճանաչելի է դարձել, հագուստն ապականվել ամբողջովին, իսկ ձախ աչքը տվյալ պահին զրկվել է տեսողությունից ու ցավերի մեջ հայտնվել: 

Ամբողջական՝ syuniacyerkir.am-ում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս