loader
Թանդիլյան. Սա կորսված տասնամյակ էր

Թանդիլյան. Սա կորսված տասնամյակ էր

«Ձեր նախագահությունը ես անվանել եմ կորսված տասնամյակ»,-խորհրդարանում դիմելով Սերժ Սարգսյանին, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Պատգամավորն անդրադարձավ 200ր թվականին Սերժ Սարգսյանի տված բոլոր խոստումներին:

«2008-ի կեղծ ընտրությունների և մարտի 1-ի արդյունքում նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը խոստանում էր կատարել մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ ֆանտաստիկ բարեփոխումներ։ Ի՞նչ ունենք տասը տարի անց։ Ներդրումները ակտիվ քաջալերելու համար մեր երկիրը պիտի լինի մրցունակ։ Մեր երկիրը հազիվ է հայտնվում հարյուրյակում: Դուք ասել եք, որ Հայաստանում չպետք է լինի մեկը, ով ապահովագրված չէ կյանքի և աղքատության վտանգներից։ Ավելի քան մեկ միլիոն աղքատների մասին խոսելն արդեն նորություն չէ։ Հարյուր հազարավոր մարդիկ բժշկի են դիմում միայն ծայրահեղ դեպքերում, մահանում անհասանելի բժշկության պատճառով։ Տասը տարում արտագաղթած անձանց մեծ մասը մարզերից են, իսկ սահմանամերձ գյուղերում անցել են թոշակի սպասող ծերեր: Գազելապատ Երևանի տրանսպորտային համակարգը հիշեցնում է վաղ միջնադար, իսկ մարզային տրանսպորտի մասին խոսել չարժե անգամ: Դուք և ձեր կուսակցությունը համատարած ընտրակաշառքի և վարչական ռեսուրսների միջոցով եկել եք իշխանության։ Համաձայնվել ենք, որ որևէ անձի՝ երրորդ ժամկետի գնալը անթույլատրելի է։ Եթե ես լինեի ձեր փոխարեն, թերևս կկատարեի տվածս խոստումը՝ որևէ պաշտոնի չհավակնելու մասին։ Մարդիկ դա չեն մոռացել, դա ձեր խոստումն էր»,- նկատեց Թանդիլյանը:

Մարգարիտա Ղազարյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս