loader
Թեկնածուներ կան. Մեծաձորում ընտրությունը կկայանա

Թեկնածուներ կան. Մեծաձորում ընտրությունը կկայանա

Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում հունիսի 24-ին ընտրություններ տեղի կունենան: Հունիսի 10-ին այստեղ ևս ավագանու ընտրություն էր նշանակված, բայց այն տեղի չէր ունեցել: Թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ ընտրությունը համարվել է չկայացած, քանի որ օրենքով սահմանված ժամկետում որևէ թեկնածու չէր գրանցվել: Եզդիաբնակ համայնքում այս պահին 9 տնտեսություն կա, 36 բնակիչ: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ արդեն գրանցված թեկնածուներ կան: 6 մեղրաձորցի է ցանկանում ավագանի դառնալ: Բոլորն էլ անկուսակցական են և ինքնաառաջադրված: Թեկնածուները չեն նշել, թե ինչ գործունեությամբ են զբաղվում:

Հիշեցնենք, որ կիրակի հանրապետության 6 համայնքում ավագանի են ընտրել:

Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 27 թեկնածուներից 22-ը առաջադրվել էին ինքնաառաջադրմամբ, 4-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Ավագանու անդամի գրանցված 89 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 10 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 79 թեկնածուներից 76-ը առաջադրվել էին ինքնաառաջադրմամբ, 2-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս