loader
Տեր-Պետրոսյան. ՀՀԿ-ն ոչ միայն զբաղված է Նժդեհի անունը արատավորելով, այլև Հայաստանը դնելով մի խայտառակ վիճակի առջև

Տեր-Պետրոսյան. ՀՀԿ-ն ոչ միայն զբաղված է Նժդեհի անունը արատավորելով, այլև Հայաստանը դնելով մի խայտառակ վիճակի առջև

 

«Շատ քչերին է հաջողվել հայրենիք պահպանել, թույլ տալ, որ այդ կտորը մնա մեր պետության սահմաններում. Այդպիսիք են եղել Նազարբեկյանը, Փիրումովը, Սիլիկովը, Անդրանիկը և Նժդեհը, ով թույլ չտվեց ոչ միայն թուրքական բանակի, այլև ռուսական բանակի մուտքը Զանգեզուր»: Այս մասին 2011թ. հոկտեմբերի 6-ին, Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Գարեգին Նժդեհի մասին, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց, որ համարում է նրան հայ ժողովրդի մեծագույն հերոսներից ու երախտավորներից մեկը, բայց Նժդեհի ցեղակրոնության մասին ուսմունքը ժամանակավոր մոլորություն է, որը բոլորովին չի նսեմացնում նրա հերոսական կերպարը։

«Իսկ ՀՀԿ-ի համար  Նժդեհի  այս մոլորությունը դարձել է գաղափարախոսության հիմք: Այսինքն, այս կուսակցությունը ոչ միայն զբաղված է Նժդեհի անունը արատավորելով, այլև Հայաստանը դնելով մի խայտառակ վիճակի առջև», - հայտարարել է ՀԱԿ-ի առաջնորդը։

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս