loader
Տիկին Լարիսայի անհանգստությունը հիմնավորված չէ

Տիկին Լարիսայի անհանգստությունը հիմնավորված չէ

Քոչարյանի երևելի կադրերից ամենաերևելին ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն, Լարիսա Ալավերդյանն Yerkir.am-ին հարցազրույց է տվել: Անկեղծ ասած, ամբողջ հարցազրույցը նախադասություններ էին, որ դժվար էր որոշել, թե մարդու իրավունքների նախկին պաշտպանն  ի՞նչ է ուզում, միայն վերնագիրն էր հստակ ու պարզ,որ տիկին Լարիսան անհանգիստ է,  որ իշխանության եկած  ուժը, իր թիմում ընդգրկելով Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության կարկառուն դեմքերին, ցանկանում է Արցախի հարցում կրկնել նույն քաղաքականությունը :

Հա, հարցազրույցում մի բան  էլ էր հստակ, ամեն կերպ վարկաբեկել իշխանություններին: Բայց իշխանություններից սահուն անցում է կատարում Լևոն Տեր-Պետրոսյանին, հղում անելով որոշ փորձագետների (բայց չի մանրամասնում, թե էդ որ փորձագետներն են), որ նրանք էլ են անհանգստացած Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերով,որ նրանք Ղարաբաղի հարցում նույն քաղաքականությունն են կրկնելու:

Ոչինչ,որ հարցազրույցը ոչինչ չասող էր,կարևորը  նպատակին ծառայել էր  և վերնագիրն էլ  ամենայն մեծ տառերով  ազդարարում էր տիկնոջ անհանգստության մասին: Բոլորին էլ պարզ է, թե ինչու՞ են անհանգստացած Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերից, որ լինեն պետական կառավարման համակարգում: Նախկին կոռումպացված իշխանությունների դեմ անզիջում պայքար են մղել Լևոն  Տեր-Պետրոսյանն ու իր կադրերը: Եթե չլիներ 2008թ զարթոնքը, չէր լինի 2018թ հաղթանակը:

Հիմա, նրանք, ովքեր Լևոն  Տեր-Պետրոսյանի կադրերն  են համարվում և նրա կողքին են, եթե լինեն պետական կառավարման համակարգում պետությունն ու հասարակությունը շահելու են: Շատ պարզ պատճառով: Ունեն մաքրամաքուր անցյալ, երբևէ չեն եղել կոռուպցիոն գործարքներում, ինտելեկտուալ են, ամենակարևորը երբևէ չեն դավաճանել իրենց սկզբունքներին, ինչը շատ կարևոր է քաղաքական գործիչի և ընդհանրապես նաև հասարակ մահկանացուներիս համար: Իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի կադր լինելը արդեն մեծ պատիվ է: Իհարկե, կարելի է մանրամասնել, բայց մենք կարճ են կապում և անցնում առաջ: Հիմա  տիկնոջ  չհիմնավորված անհանգստության մասին: Բնական ու օրինական հարց է առաջանում: Իսկ սույն տիկինը ինչու՞ չէր անհանգստանում Ղարաբաղի համար,որ Քոչարյանը Ղարաբաղին դուրս մղեց բանակցային գործընթացից և հարցը մինչև այսօր փակուղում է: Հաջորդ հարցը՝ ինչու՞ տիկինը չէր անհանգստանում երբ Քոչարյանը Ստամբուլում ստորագրեց այն խարտիան, որին 1996թ. Լիսաբոնում վետո էր դրել Լևոն Տեր-Պետրոսյանը:

Քոչարյանը Ստամբուլում խարտյա էր ստորագրում և ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և  Ղարաբաղի հակամարտությունը՝որպես Ադրբեջանի ներքին գործ: Տիկին Լարիսա, Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման անհանգստությունն այստեղից է սկիզբ առել: Քոչարյանի ղեկավարման տարիներին տիկինը եղել է առանցքային դեմքերից և պետք է,որ լավ իմանար Ղարաբաղի կոնֆլիկտի փակուղի մտնելու պատճառները: Քսան տարի Լևոն Տե-Պետրոսյանն ու իր կադրերը չկան, տիկին Լարիսան տեղյակ է, թե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը  ինչ փաստաաաթղթի շուրջ են բանակցել, եթե ոչ փոխզիջումների, տիկին Լարիսան ինչու՞ էր լռում երբ  800 հեկտար անպետք հող հանձնեցինք: Անհեթեթություն է, չէ՞, Լևոն Տեր –Պետրոսյանը պատերազմ է հաղթել և տարածքներ է գրավել(գրավել բառը քաղաքական բառապաշար մտավ  Քոչարյանի ղեկավարման տարիներին:

Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին ազատագրված տարածքներ էին: Հիմա իրենք դարձել են Ղարաբաղի համար անհանգստացող, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր կադրերով հող հանձնող: Մարդու իրավունքների  նախկին պաշտպանը պետք է,որ լավ հիշի քոչարյանական տարիների ավերածությունները, երբ ռազմավարական նշանակության օբյեկտները հանձնեց օտարին, կենտրոնի բնակիչներին ունեզրկելը, Պողոս Պողոսյանին երբ Քոչարյանի կուկուները քացու տակ գցելով սպանեցին  միայն նրա համար, որ մարդը բարևելու մտերմիկ ձևն էր ընտրել: Դաշնակները հիմա են արժանապատվությունից խոսում, թե այն ժամանակ իրենք էլ էին անզգույշ քաշքշվելուց վախենում: Այս ամբողջ արշավը Լևոն Տեր-Պետրոսյանի և իր կադրերի դեմ մի բան է նշանակում, որ պրոֆեսիոնալները  հեռու լինեն պետական կառավարման համակարգից և իրենք հասնեն իրենց նպատակին: Սոցցանցերում արդեն ռևանշի ձգտումներն անթաքույց է: Քսան տարի պիտի տիկին Լարիսան անհանգիստ լիներ, իսկ տիկին Լարիսայի այս պահի  անհանգստությունը հիմնավորված չէ:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս