loader
Տրագիկոմեդիա մեկ արարածով

Տրագիկոմեդիա մեկ արարածով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրեթե վերջնականապես ոչնչացրեց հաջորդ վարչապետի թեկնածության շուրջ դեռեւս պահպանվող ինտրիգը՝ հայտարարելով, թե այս ամենը դասական ներկայացում է հիշեցնում, որտեղ «բոլորը գիտեն, թե ինչով կավարտվի, սակայն միեւնույն է՝ նայում են»։

Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի վարչապետության Արմեն Աշոտյանի համեմատությունը, իհարկե, բավականին դիպուկ է։ Այլ հարց է, որ այդ համեմատությամբ նա փաստորեն բացահայտում է, որ վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցածն ընդամենը լավ բեմականացված շոու էր՝ նախապես մանրամասն գրված սցենարով, ռեժիսուրայով, հիմնական մասնակիցների «քասթինգով» եւ այլն (Աշոտյանին, ի դեպ, այդ բեմադրության մեջ էպիզոդիկ դեր էր հատկացված, բայց՝ տեքստով)։ Այսինքն՝ ի սկզբանե նախատեսված էր, որ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո նրա հետագա միանձնյա իշխանությունն ապահովելու համար պետք է փոխել Սահմանադրությունը, որից հետո, ըստ սցենարի, Սերժ Սարգսյանը պիտի հայտարարեր, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին (հակառակ դեպքում ընտրությունների ժամանակ անգամ 10 հազարական դրամները կարող էին չօգնել), հետո պիտի ձեւավորվեր հարմար խորհրդարան (որը հանդիսատեսներին թույլ չէր տա ձանձրանալ), հետո կսկսվեր վերջին արարը՝ մասսայական տեսարաններով (Սերժ Սարգսյանին «ազգովի խնդրելու» դրվագով), իսկ ամենավերջում բեմի խորքից առաջ կգա գլխավոր հերոսը՝ ձյունաճերմակ կոստյումով, եւ բուռն-երկարատեւ ծափահարությունների ներքո (թիկնապահները թույլ չեն տա ծաղկեփնջեր նետել) համեստ ժպիտով կասի, որ համաձայն է...

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ «Չորրորդ իշխանությունում»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս