loader
Թուրքիայի հայկական «Նոր Զարթոնք» նախաձեռնությունը ողջունում է Հայաստանում ցուցարարների պայքարը

Թուրքիայի հայկական «Նոր Զարթոնք» նախաձեռնությունը ողջունում է Հայաստանում ցուցարարների պայքարը

Թուրքիայում գործող հայկական «Նոր Զարթոնք» նախաձեռնությունը այսօր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում ընթացող ցույցերը հույս են ներշնչում երկրի ժողովրդավարացման համար: Մենք, Արաքսի արևմտյան ափին, որպես «Նոր Զարթոնք» նախաձեռնություն, մեզ զգում ենք այդ պայքարի մի մասը և մեր աջակցությունն ենք հայտնում փողոցներում մեծ վճռականությամբ հավասարություն, ժողովրդավարություն, արդարություն փնտրող երիտասարդներին, կանանց, ԼԳԲՏ անձանց, աղքատներին և մեր ողջ ժողովրդին: Ողջունում ենք նրանց պայքարը, որը վճռելու է Հայաստանի ճակատագիրը», - ասված է նախաձեռնության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցեր սկսած ընդդիմադիր ուժերին «Նոր Զարթոնք»-ը կոչ է արել վճռական քայլեր անել հանուն Հայաստանի ժողովրդավարության, ինչպես նաև պայքարել ոչ միայն աղքատության ու կոռուպացված համակարգի, այլև օլիգարխիկ նեոլիբերալ կարգերի դեմ:

«Եթե մի երկրում չկա արդարություն, ապա խաղաղություն ու բարեկեցություն էլ չի լինի: Բարգավաճ երկիր դառնալու համար Հայաստանը պետք է կառչի ժողովրդավարությունից, հավասարությունից, արդարությունից ու թափանցիկությունից: Հավատում ենք, որ ընդդիմությունն ու ժողովուրդը այդ հիմնարար պահանջները չեն անտեսի», - նշված է հաղորդագրության մեջ:

azatutyun.am

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս