loader
Վաղը կհրապարակվի «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավճիռը

Վաղը կհրապարակվի «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավճիռը

Լուսանկարը՝ hetq.am-ի

«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով շուրջ մեկ տարի տևած դատավարությունը մարտի 17-ին ավարտվեց: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի մարտի 20-ին՝ ժամը 11:00-ին: 

Մեղադրող դատախազը, ամբողջությամբ ապացուցված համարելով Սեֆիլյանի մեղքը, պահանջել է 11 տարվա ազատազրկման դատապարտել նրան:

Ընդգծենք, որ Սեֆիլյանն իր իսկ գործով քննությանն այդպես էլ չկարողացավ ոչ ցուցմունք տալ, ոչ էլ հանդես գալ պաշտպանական ճառով և անգամ վերջին խոսքով․ դատավորը մնաց անդրդվելի՝ թույլ չտալով նրան խոսել նստած: Ավելին՝ շուրջ տասը ամիս տևած դատավարության մի զգալի մասին ընդդիմադիր գործիչն ընդհանրապես չմասնակցեց, քանի որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրան հեռացնում էր դահլիճից՝ ոտքի չկանգնելու, տեղից խոսելու համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս