loader
Վահե Էնֆիաջյան. Առջևում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են

Վահե Էնֆիաջյան. Առջևում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առջևում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, հետևաբար նաև` Երևանի քաղաքապետի։ Ընտրություններ, որոնք իրականացվելու են նոր Հայաստանի և նոր իրողության պայմաններում:

Առկա իրավիճակում, ակնհայտ է, որ քաղաքացիները, մերժելով նախկինում իշխող գործելաոճը, հանդես են գալիս նոր և արդարացի պահանջներով՝ բացառելով ավագանու և քաղաքապետի պաշտոնում ոչ կոմպետենտ, ոչ բանիմաց, կաշառակեր, կեղծ բովանդակությամբ, կասկածելի հեղինակությամբ և ոլորտում առկա խնդիրներին չտիրապետող ցանկացած անձի ներկայությունը, միևնույն ժամանակ տղամարդ ղեկավար լինելու պարագայում խրախուսելով այդ անձի զինվորական ծառայության և իրական գիտական կոչման առկայությունը։

Ավելին, կարծում եմ, որ կառավարման և որոշումների կայացման գործընթացները և քաղաքական համակարգն առավել արդյունավետ դարձնելու համար պետք է ընդլայնել կանանց և երիտասարդների ներկայացվածությունը, ինչը կերաշխավորի ժողովրդավարության և տեղական կառավարման առաջխաղացմանը:

Հ.Գ. Սիրելի Երևանցիներ և Երևանի ապագայով մտահոգվող հայրենակիցներ, ամեն ինչ դեռ առջևում է»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս