loader
Վարչապետը՝ պատերազմի հնարավոր վերսկսման մասին

Վարչապետը՝ պատերազմի հնարավոր վերսկսման մասին

Կառավարությունում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատերազմի հնարավոր վերսկսմանը: Նա նկատեց, որ ՌԴ-ն՝ որպես գերտերություն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում:

«Պատերազմի վերսկսման մասին խոսել ենք, և դրա վտանգը միշտ էլ եղել է, և մենք պետք է պատրաստ լինենք այդպիսի զարգացումների: Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ՌԴ-ն՝ որպես գերտերություն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում: Եվ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար: Չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը չի օգտագործի իր լծակները տարածաշրջանում ադրբեջանական սադրանքները թույլ չտալու համար»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս