loader
Փաշինյան. Եթե ակնկալում են, որ  պետք է բացեմ Քրեակատարողական հիմնարկի դռները, ապա դա ճիշտ մոտեցում չէ

Փաշինյան. Եթե ակնկալում են, որ պետք է բացեմ Քրեակատարողական հիմնարկի դռները, ապա դա ճիշտ մոտեցում չէ

Կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության առջև բողոքող քաղաքացիներին և պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» աջակիցների գործողություններին, որոնք երեկվանից փակել են Արշակունյաց պողոտան՝ պահանջելով ազատ արձակել «Սասնա ծռեր»-ի բոլոր անդամներին՝ վարչապետն ասաց.

«Իմ դիրքորոշումները հստակ հայտնել եմ հանրային համերաշխությունը վերականգնելու մասին: Ցանկացած ակցիա, որ արվում է, ամենավատն այն է, որ ձևակերպված չէ, թե ում դեմ է այն արվում: Եթե որևէ մեկն ակնկալում է, որ պետք է մտնեմ ու ՔԿՀ դռները բացեմ, ճիշտ մոտեցում չէ: Կան ընթացակարգեր, կամ մարմիններ, և բոլոր հարցերը կլուծվեն»,- ասաց Փաշինյանը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս