loader
«Վարչապետական դիկտատուրա՞, թե՞ պատասխանատու կառավարում» (ուղիղ)

«Վարչապետական դիկտատուրա՞, թե՞ պատասխանատու կառավարում» (ուղիղ)

Մարտի 13-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս «Վարչապետական դիկտատուրա՞, թե՞ պատասխանատու կառավարում»թեմայով:

Բանախոսներն են՝

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ 

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

2015 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, ապրիլի 9-ից հետո Հայաստանն անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգի։ Խորհրդարանի հաստատմանը ներկայումս ներկայացված օրենսդրական ծավալուն փաթեթով սահմանվում է, թե ինչ կառուցվածք և այլ մարմինների հետ ինչ փոխհարաբերություններ պետք է ունենա գործադիրն ու դրա ղեկավար վարչապետը, ով հանդիսանալու է երկրի ղեկավար։

Քաղաքացիական հասարակության ու ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ նման փոփոխություններով հիմք է դրվում «սուպերվարչապետական» համակարգի։ Իշխանության ներկայացուցիչներն ի պատասխան հնչեցվող մտահոգությունների, հավաստիացնում են, որ փոփոխությունները կատարվում են կառավարիչների պատասխանատվությունն ու արդյունավետությունը  բարձրացնելու համար։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս