loader
Վարչապետի խոսնակը՝ ՊԵԿ-ում նշանակումների մասին

Վարչապետի խոսնակը՝ ՊԵԿ-ում նշանակումների մասին

Վերջին շրջանում քիչ չեն մամուլի հրապարակումները, որոնց համաձայն՝ Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ ստանում են համակարգից հեռացված այն պաշտոնյաները, որոնց անունը կապվում է կոռուպցիայի հետ:

Հայաստան 24-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է այս հրապարակումներին: Վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը նախ հայտնեց, որ վարչապետն ինֆորմացիան ստանում է տարբեր աղբյուրներից:

Իսկ ինչ վերաբերում է ՊԵԿ համակարգում նախկին կոռումպացված պաշտոնյաների նշանակմանը, վարչապետի մամուլի քարտուղարը նշեց. «Պետք է ճշտել՝ ի՞նչ տվյալների մասին է խոսքը, ո՞վ է կապում նախկին իշխանության հետ, կոնկրետ անուններ են պետք նշել: Չեմ կարող ասել, թե ընդհանրական ձևակերպումներին վարչապետն ինչքանով է տեղյակ»:

Հարցին, իսկ վարչապետը որքանո՞վ է մասնակցում ՊԵԿ կադրային քաղաքականությանը, Արման Եղոյանը պատասխանեց. «Վարչապետն ունի իր լիազորությունները, կան պաշտոնյաներ, որոնց նշանակում է ինքը, իսկ կան պաշտոնյաներ, որոնց նշանակումը կատարում է ՊԵԿ ղեկավարը: Բնականաբար, այն պաշտոնյաներին, որոնց վարչապետն է նշանակում, ինքը տեղյակ է, թե ում է նշանակում»:

Իսկ հարցին՝ ՊԵԿ նախագահը նշանակումներ կատարելու ժամանակ վարչապետի հետ քննարկում ունենո՞ւմ է, Եղոյանն արձագանքեց. «Դա աշխատանքային պրոցես է, որի վերաբերյալ ես մեկնաբանություն անել չեմ կարող»:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս