loader

Գոռ Վարդանյանը հերքում է, տեսախցիկները՝ հաստատում (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամներն իրենց ոչ ճիշտ են դրսևորել: Բավական տհաճ հոտ էր: Դահլիճում շատ մարդիկ կային, որոնք սրտխարնոց ունեին դրանից», - լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին, ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե դա արդյոք իրեն իրավունք էր տալիս կնոջ նկատմամբ ուժ կիրառել, որին ի պատասխան Վարդանյանն ասաց. «Ես ուժ չեմ կիրառել, ես պարզապես խնդրել և օգնել եմ, որպեսզի դուրս գա դահլիճից: Այս պարագայում իմ և մնացած մարդկանց արած քայլերը ճիշտ էին: Ես հանել եմ դուրս ու ճիշտ եմ արել: Բոլորդ դահլիճում եք եղել և դուք պետք է մեղադրեք նման քայլ անողին»:

Մարգարիտա Ղազարյան

Տեսանյութը՝ ArmLur.am-ի

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս