loader
Վարդանյան. Սա մեր  երիտասարդության զարթոնքն է

Վարդանյան. Սա մեր երիտասարդության զարթոնքն է

«Սերժ Սարգսյանի հրաժարականը պետական պատասխանատու այրին վայել էր: Շատ քչերը կհամարձակվեին ասել՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ էի»,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Կարծում եմ, որ սա իսկապես մեր հասարակության և երիտասարդության նոր մի զարթոնք է, որի էներգիան պետք է ուղղել երկրում առկա պրոբլեմները հնարավորինս արագ հանգուցալուծելուն և թռիչքաձև զարգացում ապահովելուն համախոհության մթնոլորտում»:

Վարդանյանը նշեց, որ եթե չկարողանանք ճանապարհային քարտեզ մշակել և համատեղ պատասխանատվությամբ առաջ գնալ, ապա սա կարող է այլ տեղ տանել:

«Ունեինք 2 ճանապարհ. կամ բախումներ, արյունահեղություն և պետականության ջախջախում, կամ ելք՝ բանակցություններով, քննարկումներով: Հաղթեց 2-րդ ճանապարհը, և Դաշնակցությունն այս բոլոր օրերին հենց դրանով էր զբաղված»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս