loader
Վարսանյան.Ձեր ժամ ավելի իշխանության ղեկին մնալը նոր մարտահրավեր է

Վարսանյան.Ձեր ժամ ավելի իշխանության ղեկին մնալը նոր մարտահրավեր է

Դեղորայքի ոլորտում գործող խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Վագա Ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը հանդես է եկել ՀՀ առայժմ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին ուղղված հայտարարությամբ.

«Վարչապետի պաշտոնակատար պարոն Կարեն Կարապետյան, Ձեր հայտարարությունը, թե  այսպես շարունակվելու դեպքում մենք ունենալու ենք տնտեսական խնդիրներ և ապակայուն վիճակ, որ այս տասը օրվա ընթացքում բիզնեսմենների հետաքրքրությունը ընկնում է, տուրիզմը նվազում է, մանիպուլյացիա է:

Սա ասում եմ՝ իբրև խոշոր դեղ ներկրող կազմակերպության ղեկավար և ՀՀ-ում 17 տարի գործարարությամբ զբաղվող մարդ: Կարող եմ վկայել, որ ներդրումներին, երկրի տնտեսական զարգացմանը խոչընդոտող հիմնական պատճառը գործող կոռումպացված պետական համակարգն է, որը անձամբ Դուք արդեն երկրորդ տարին է իրականում պաշտպանում եք: Գործարարների բարձրացրած անհանգստություններին ու առաջարկներին ոչ մի  լուծում Դուք չեք տվել:  

Ձեր ժամ ավելի իշխանության ղեկին մնալը նոր մարտահրավեր է, մասնավորապես, տնտեսությանը:

«Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյան»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս