loader
Խորհրդարանն ընդունեց երթուղային միասնական ցանց ստեղծելու նախագիծը

Խորհրդարանն ընդունեց երթուղային միասնական ցանց ստեղծելու նախագիծը

Խորհրդարանը 59 կողմ , 7 դեմ և 27 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց գյուղերից դեպի մարզկենտրոն և հետո՝ դեպի Երևան միասնական երթուղային ցանց ստեղծելու մասին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում» և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց, որ միասնական ցանցը մեկ օպերատորին հանձնելը կոռուպցիոն ռիսկեր կարող է ունենալ : 

«Ծառուկյան» խմբակցությանը, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ նախագիծը ռիսկային է և կարող է առաջացնել ուղեվարձի թանկացում, հետևաբար իրենց խբակցությունը այս փուլում ձեռնպահ է քվեարկում։


Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս