loader
Խոսակցությունն ինձ բավարարեց. Փաշինյանը՝ Լուկաշենկոյից պարզաբանումներ պահանջելու մասին

Խոսակցությունն ինձ բավարարեց. Փաշինյանը՝ Լուկաշենկոյից պարզաբանումներ պահանջելու մասին

Սանկտ Պետերբուրգում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից պարզաբանում է պահանջել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ խոսակցությունն իրեն բավարարել է: Հանդիպման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն այլ մանրամասներ չհայտնեց:

«Գիտեք, եթե ես իրեն մեղադրում եմ փակ նիստի բովանադակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ՝ ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ այդպես անեմ։ Մեր խոսակցությունն ինձ բավարարեց»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Սանկտ Պետերբուրգում պատրաստվում է պարզաբանում պահանջել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ վերջինիս կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու վերաբերյալ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս