loader
Զարմանալի է, որ ԵՄ-ում դեռ կան պաշտոնյաներ, որոնք չեն նկատում ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները. Նիկոլ Փաշինյան

Զարմանալի է, որ ԵՄ-ում դեռ կան պաշտոնյաներ, որոնք չեն նկատում ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները. Նիկոլ Փաշինյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրել:

Լրագրողները մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե օրեր առաջ իր մամուլի խոսնակն, անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու դիտարկմանը, նշել է, որ Հայաստանի կառավարությունն առաջարկություններ կներկայացնի ԵՄ-ին: Սակայն Սվիտալսկին հայտարարել է, որ եթե հայկական կողմը հայտարարում է, որ Եվրամիության հետ կապված քաղաքականությունում որևէ փոփոխություն, ըստ էության, չի լինելու, ինչպե՞ս կարող է ԵՄ-ն փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ինչպե՞ս եք ընդունում այդ հայտարարությունը:

«Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում ես բոլոր հանդիպումներում արձանագրել եմ հետևյալը՝ ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե արտաքին կողմնորոշում է, այլ մեր համոզմունքն է, հավատամքն է, և վերջերս տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է: Երկրորդ համոզմունքը հետևյալն է, որ երկար տարիներ Եվրամիությունն ասել է, որ ԵՄ երկրների հետ ինքը հարաբերվում է պայմանական ասած «ավելին՝ ավելիի դիմաց» բանաձևով: Մինչև իմ բրյուսելյան այցը Եվրամիությունից եղել է հայտարարություն, որ ԵՄ-ն Հայաստանին պատրաստվում է աջակցել ինչ-որ ձևով: Եվ ես այս համատեքստում իմ տարակուսանքն եմ հայտնել, որ Եվրամիության առաջարկած բանաձևը չի աշխատում հենց ԵՄ քաղաքականության համար: Եվ ինձ համար տարակուսելի է, որ ԵՄ մի շարք գործընկերներ ինձ հետ հանդիպումներում ասում են, որ ինչպես նախկինում, այսօր էլ նրանք Հայաստանում փոփոխություններ են ակնկալում: Ինձ համար զարմանալի է, որ ԵՄ-ում դեռ կան պաշտոնյաներ, որոնք չեն նկատում ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները: Եվ որպեսզի պարզ լինի, ես կոնկրետ օրինակներ եմ բերել: Ես ասել եմ, որ այսօրվա կառավարությունը երկու ամսում առանց որևէ հավելյալ լումա ծախսելու կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան Եվրամիության և Հայաստանի նախկին կառավարությունների համագործակցության ընթացքում տեղի է ունեցել տասնյակ միլիոնավոր լումաներ ծախսելով: Ես ասել եմ, որ այս կառավարությունն անկախ դատական համակարգ ունենալու համար մի շաբաթում արել է ավելին, քան ԵՄ-ՀՀ նախկին կառավարության համագործակցության արդյունքում արվել է»,- նշեց վարչապետը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս