loader
Զեկույց. ՆԱՏՕ-ն անհանգստացած է Անդրկովկասում ռուսական ռազմական ներկայությունից

Զեկույց. ՆԱՏՕ-ն անհանգստացած է Անդրկովկասում ռուսական ռազմական ներկայությունից

Ռազմաքաղաքական ոլորտում Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության շարունակվող էսկալացիան ստիպում է ՆԱՏՕ-ի վերլուծաբաններին փնտրել Մոսկվային դիմակայելու նորանոր կետեր։

Ինչպես նշվում է Հյուսիսատլանտյան դաշինքի Պաշտպանական քոլեջի զեկույցում, որը վերաբերվում է Անդրկովկասում ռուսական ռազմական ներկայությանը, տարածաշրջանում Մոսկվայի ռազմական դիրքավորման մոդելը կազմված է 2 բաղադրիչից. առաջին՝ դա այսպես կոչված «սահմանափակ հասանելիության» մեխանիզմների գործարկումն է, որոնք ներառում են ուժեղ և ինքնաբավ տեղային ՀՕՊ համակարգի ստեղծումը՝ ունակ զավթելու ՆԱՏՕ ինքնաթիռները, ինչպես նաև մարտավարական և օպերատիվ հրթիռները։ Զավթման այդ տեսակի միջոցներ Ռուսաստանն ունի Հայաստանում՝ Գյումրու բազայում, ինչպես նաև Էրեբունու ռազմաօդային բազայում։ Ռազմավարության հաջորդ բաղադրիչը հանդիսանում է հարձակման համալիրների տեղակայումը, որի հիմքը կազմում են «Իսկանդեր-Մ» տեսակի հթրիռները, ինչպես նաև հարվածային ավիացիոն համակարգերը։

Զեկույցում շրջանառվում է միտքը՝ Անդրկովկասը «վերաինտեգրելու» Ռուսաստանի ձգտման մասին, որի համար Մոսկվան գործի է դնում 3 «С»-երի (Confrontation, Cooperation, Confusion, «Առճակատում, Համագործակցություն, Շփոթմունք») սկզբունքը։ Այդ սկզբունքները կիրառվում են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Բաքվի և Երևանի հանդեպ, ՆԱՏՕ-ի վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանը հատուկ է կիրառում հավասարակշռման համակարգը՝ վաճառելով սպառազինություն և ապահովելով քաղաքական «հովանավորչություն» տարածաշրջանային անվտանգության մի ողջ շարք բարդ հարցերով։ Հենց այդպիսի բարդ մանևրման մեջ է կայանում տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանման Մոսկվայի մեծ ներուժը։

Հայաստանն այդ համատեքստում Արևմուտքին թվում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի կողմից կառուցվող քաղաքական և տնտեսական միությունների ամենաթույլ օղակներից մեկը։ Երևանի չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում է հանրապետության ղեկավարությանը, Ռուսաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերություններից բացի, փորձել դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը։

Արցախպրես

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս