loader
Զեյնալյան. «Սասնա ծռերին» ազատ արձակելու օրինական լուծման ճանապարհներ են քննարկվում

Զեյնալյան. «Սասնա ծռերին» ազատ արձակելու օրինական լուծման ճանապարհներ են քննարկվում

Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Սասնա ծռերին» ազատ արձակելու օրինական լուծման ճանապարհներին ու մեթոդներին:

«Խնդիր եմ առաջադրել, որ ուսումնասիրեն օրինական լուծման ճանապարհներ և մեթոդները: Քննարկվում են բոլոր հնարավոր ճանապարհները, որպեսզի դա լինի արդար՝ հաշվի առնելով դատական անկախության բացարձակ սկզբունքը», - նշեց Արտակ Զեյնալյանը:

Հարցին՝ արդյոք պատրաստվում է համաներման մասին փաստաթուղթ շրջանառության մեջ դնել, Արդարադատության նախարարը պատասխանեց.

«Ընդհանրապես, համաներման մասին միշտ է խոսվում, բոլորը, երբ ուզում, խոսում են դրա մասին, իսկ, ընդհանրապես, համաներման փաստաթուղթը, ճիշտ կլինի, որպեսզի, առհասարակ, լինի գաղտնի»:

Նա ընդգծեց, որ այն չի կարող լինել հրապարակային։

«Դրա վերաբերյալ որևէ մեկը չի կարող ինֆորմացիա տալ՝ արվում է, չի արվում», - ասաց նախարարը։

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս