loader
Զեյնալյան. Մեր ժողովուրդը երբ հավատում է, կարող է ֆանտաստիկ բաներ իրականացնել

Զեյնալյան. Մեր ժողովուրդը երբ հավատում է, կարող է ֆանտաստիկ բաներ իրականացնել

«2016 թվականի ապրիլի 2-ին ժողովրդական համախմբումը և երեկվա երիտասարդության բազմահազարանոց համախմբումը իմ մեջ պարծանք է առաջացնում, որ մեր ժողովուրդը երբ հավատում է, կարող է ֆանտաստիկ բաներ իրականացնել»,- ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Ըստ նրա՝ հենց դրա համար են կարևորում լեգիտիմությունը և հավատը սեփական իշխանության հանդեպ:

«Սա արժեք է և դրա համար ենք խոսում լեգիտիմ իշխանության մասին, ընտրակաշառքով խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու անթույլատրելիության մասին: Սա հերքելը տեղին չէ և չի նպաստում վստահության աճին: Վերջին ԱԺ ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկության դեպքեր չեն հայտնաբերվել, բայց ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի վերաբերյալ մեր պնդումները չեն հերքվել և մեր պնդումներն են հասարակության մոտ ընկալվում որպես ճշմարտություն»,-ասաց Զեյնալյանը:

Նա հիշեցրեց դպրոցի տնօրենների կողմից վարչական ճնշում գործադրելու մասին հրապարակված փաստերը՝ հավելելով, որ այդ տասնյակ փաստերը ընդամենը օրինակներ են:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս