loader
Ժողովուրդը կորոշի, թե ում է ուզում տեսնել ԱԺ-ում. Արայիկ Հարությունյան

Ժողովուրդը կորոշի, թե ում է ուզում տեսնել ԱԺ-ում. Արայիկ Հարությունյան

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը կազմելիս հաշվի են առնվել պրոֆեսիոնալիզմ, անցած ճանապարհը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հարությունյանը դեմ չի՞ լինի դառնալ Ազգային ժողովի նախագահ, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ որևէ քաղաքական գործիչ, որը մասնակցում է քաղաքական գործընթացներին, իր համար նման սահմանափակումներ չկան: Յուրաքանչյուրը ձգտում է առավելագույնի իր քաղաքական կարիերայում: Թիմային քննարկումները ցույց կտան, թե ով է իրական հավակնորդը»:

Հարությունյանը նաև նկատեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժին մրցակից է համարում: Նա նաև ասաց, որ ժողովուրդը կորոշի, թե ում է ուզում տեսնել ԱԺ-ում, իսկ քաղաքական ուժերը պետք է դրա հետ հաշվի նստեն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս