loader
Զոհրաբ Մնացականյանը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին

Զոհրաբ Մնացականյանը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը խնդիր չի տեսնում, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է Երևանից Մոսկվա տեղափոխել։

«Մոտեցումը պետք է պրագմատիկ լինի, որևէ խնդիր չենք տեսնում այս որոշման մեջ»,- ասաց նա:

Նշենք, որ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ ԽՎ նիստը որոշվել է Երևանից տեղափոխել Մոսկվա:

Ըստ նրա՝ որոշումը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի հետ։

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, թե տարածքների վերադարձն անխուսափելի է լինելու, Մնացականյանն ասաց, որ իրենք այդ հարցի շուրջ մեկնաբանություն են տվել: Դիրքորոշում է հայտնել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Նոր բան չունեմ ասելու: Մեր դիրքորոշումը հայտնել ենք: Մենք աշխատում ենք և բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում: Եվ շարունակելու ենք անել այն, ինչ անում ենք մեր դիրքորոշումների շրջանակում»,- եզրափակեց ԱԳ նախարարի պաշտոնակատարը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս