loader
Զոհրաբյան. «Ծառուկյան» դաշինքը դեմ կքվեարկի պետբյուջեի նախագծին

Զոհրաբյան. «Ծառուկյան» դաշինքը դեմ կքվեարկի պետբյուջեի նախագծին

ԱԺ-ում այսօր քննարկվում էր 2018 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին վրդովվեցրել էր այն, որ քննարկմանը ներկա չէին Կառավարության ղեկավարն ու փոխվարչապետը:

«Այն, որ կառավարության ղեկավարը, փոխվարչապետը այստեղ չէ, սա շատ պարզ խոսում է այն բանի մասին, որ չի հետաքրքրում իրենց այստեղ քննարկումները, քանի որ լավ գիտեն, որ ինչ էլ խոսեն, միևնույնն է՝ կա մեծամասնություն, որը կբերվի պատեհ պահի դահլիճ և երկրի տնտեսական կարևորգույն փաստաթուղթը կսղղացնեն և կանցկացնեն: Դրա համար Կառավարության մի քանի ներկայացուցիչներ են ներկա, որոնք վստահաբար ձանձրանում են ընդդիմության ելույթներից, որովհետև գիտեն կա քաղաքական որոշում և վաղն առավոտյան այստեղ դակվելու է»,-նկատեց նա:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ երբ կառավարությունը նոր էր նշանակվել, հնչում էին լավատեսական գնահատականներ, սպասումները մեծ էին կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ պայքարի հարցերում։

«Բայց այսօր մենք ունենք այդ հայտարարությունների զրո արդյունք, դա է վկայում «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» կազմակերպության հրապարակած ցուցանիշները՝ Հայաստանը գտնվում է ամոթալի 132-րդ տեղը, իսկ Վրաստանը առաջին հիսունի մեջ է», - հայտարարեց Զոհրաբյանը։

Պատգամավորը նաև անդրադարձավ պետական պարտքին և նշեց, որ հունվարի 1-ց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արտաքին պարտքի բեռը 2200 դոլար կկազմի և այդ պարտքն աճում է: Զոհրաբյանը շեշտեց, որ այս կառավարությունը եկավ բավականին բարձր նոտա վերցրած, մինչդեռ այլ բան ստացվեց:

«Իրենք ամրացրեցին կոռուպցիան, տնտեսական մենաշնորհները, իրենք տեղավորվեցին, մերձավորներով ու թիմակիցներով: Տեղի ունեցավ արատավոր ճյուղի վրա նստածների կարգավիճակի փոփոխություն, ոչինչ ավելի»,-ասաց նա՝ հավելելով «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու ներկայացված այս նախագծին:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս