loader
Զոհրաբյան. Դաշնակցական գործընկերների մարտավարությունը մեզ համար ընդունելի չէ

Զոհրաբյան. Դաշնակցական գործընկերների մարտավարությունը մեզ համար ընդունելի չէ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում են հանել ռեյտինգային ընտրակարգը:

«Այս հարցում իշխանության հետ կոնսենսուս չկայացավ, որովհետև իրենց հայտարարությունից անմիջապես հետո ՀՀԿ-ի պատասխանատուները հայտարարեցին, որ այդ առաջարկն իրենց համար անընդունելի է: Կար հնարավորություն, որ ՀՅԴ-ի հետ հնարավոր կլինի հասնել կոնսենսուսի, քանի որ նրանք ևս այն կարծիքին են, որ այս ընտրակարգն անընդունելի է, բայց դաշնակցական գործընկերների մարտավարությունը՝ սպասել այնքան, մինչև կհամոզեն իրենց ՀՀԿ-ական գործընկերներին, մեզ համար ընդունելի չի, քանի որ դրա համար էլ կարող 125 տարի պահանջվել»,- պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ իր խոսքում նշեց, որ այս օրենսգիրքը ընդունվել է լայն կոնսենսուսով, որին կողմ է եղել նաև ԲՀԿ-ն: 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց ՝ նշելով, որ եղել է փոխզիջումային տարբերակ:

«ՀՀԿ-ն պնդում էր, որ եթե մենք չհամաձայնենք այս վարկանիշային տարածքային ցուցակին, ապա իրենք չեն համաձայնվելու ընդդիմության համար անչափ կարևոր երկու լրջագույն սկզբունքներին, այն է ՝տեսանկարահանմանը, և ցուցակների հրապարակմանը: Այս դահլիճում քանիցս եղել է քննարկում, պարոն Թովմասյանը կվկայի, որ թե՛ ԲՀԿ-ի, թե՛ այն ժամանակ ՕԵԿ-ի կողմից առաջարկվել է, անընդհատ մտահոգություն է եղել տարածքայինի հետ կապված, բայց ՀՀԿ-ն հանդես եկավ բացահայտ ուլտիմատումով՝ ասելով, որ եթե այս տարբերակը չի ընդունվում, ապա ընդդիմության համար սկզբունքային երկու պահանջները՝ տեսանկարահանումն ու ընտրացուցակների հրապարակումը ևս չի ընդունվում»,-ասաց Զոհրաբյանը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս