loader
Զոհրաբյան. Մտահոգություն կա, որ դրամաշնորհները փոշիացվել են

Զոհրաբյան. Մտահոգություն կա, որ դրամաշնորհները փոշիացվել են

«Քաղհասարակության տարբեր կազմակերպություններ մտահոգություններ ունեն, որ ԵՄ-ի կողմից տրվող դրամաշնորհներն ու բյուջեի ուղղակի ներարկումները շատ դեպքերում փոշիացվել են տարբեր անկապ և անիմաստ ծրագրերի համար։ Ինչ-որ 2-3 հատ մայկա են տպել ծխախոտի դեմ պայքարի համար և այլն», - ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա՝ վստահության վերականգնման համար դրամաշնորհների ու բյուջեի ներարկումների առնվազն 1-2 տարվա աուդիտի անհրաժեշտություն կա։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նկատեց, որ եթե խոսքը բյուջեն շրջանցած ծրագրերի մասին է, որոնք պետական կառույցների հետ կապ չունեն, ապա դրանց դեպքում աուդիտը պետք է իրականացվի այն կառույցների կազմակերպաիրավական կարգավորումների համաձայն, որոնց միջոցով այդ ծրագրերը իրականցվում են։

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս