loader
«168 ժամ». Ալեքսանդր Ռար․ ԱՄՆ դեսպանի ղարաբաղյան մեկնաբանությունները պետք է դիտարկել այլ կոնտեքստում

«168 ժամ». Ալեքսանդր Ռար․ ԱՄՆ դեսպանի ղարաբաղյան մեկնաբանությունները պետք է դիտարկել այլ կոնտեքստում

«ԱՄՆ դեսպանը որևէ անակնկալ բան չի ասել»,- մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարություններին և ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքներին:

Ռարի խոսքով՝ ամերիկյան դիվանագիտու­թյան մեջ ընդունված է, երբ հեռացող դեսպան­ները, դիվանագիտական առաքելությունն ավարտող գործիչները ծրագրային ուղերձնե­րով են հանդես գալիս այն երկրում, որտեղ աշ­խատել են, դրանք շատ ավելի բաց բնույթ են ունենում: Ըստ նրա, որքան հասցրել է հետևել կամ լսել նրա մեկնաբանությունները՝ Միլսի վերջին ելույթները պետք է դիտարկել այս ավանդույթի շրջանակում, քանի որ իր պաշտոնավարման ընթացքում դեսպանն աչքի էր ընկ­նում զգուշավորությամբ, դիվանագիտական փայլուն բառապաշարի գործածությամբ: «Որ­քան ես եմ հասկանում, կարգավորման ընդհա­նուր փաստաթղթերում այս թեմայի շուրջ ամ­րագրումներ միշտ են եղել, ուստի սա նորու­թյուն չէ, և չպետք է մեծ անակնկալ լինի հայկա­կան կողմի՝ իշխանությունների, հասարակու­թյան համար: Այլ հարց է, որ հայկական կողմի համար սա ցավոտ թեմա է եղել միշտ, քանի որ կա անվտանգության հարց, կան անհամաձայնություններ Ադրբեջանի հետ, շփման գծում խախտումներ, ինչպես նաև 2016-ի անսպասելի ռազմական գործողությունները, որոնք կարծես փակեցին այս թեման հայկական կողմի հա­մար: Բայց Միլսն առաջին դիվանագետը չէ, որ այդ մասին խոսում է, համանախագահ Ուորլիքը, Հեֆֆերնը վերջիններն էին, որոնք ևս խոսել էին սրա մասին, մինչ դա գուցե ևս եղել են դի­վանագետներ, որոնք խոսել են այս մասին, ուս­տի սա նորություն չէ: Եթե հայկական կողմը հրաժարվում է այդ փաստաթղթերից, եթե այդ մասին տեղյակ են միջնորդ երկրները, ապա նման հայտարարությունը տարօրինակ է, եթե չկա հրաժարում սրանից, այս հայտարարու­թյունը պետք է ընկալել այլ կոնտեքստում՝ դես­պանը հասարակության համար փակ թեմա է բացել քննարկումների համար, քանի որ հայ հասարակության համար, որքանով ինձ է հայտ­նի, այդ սկզբունքներից ամենաանընդունելին հենց այս հարցն է: Եթե դրանք հակասում են Հայաստանի ազգային շահերին, ուրեմն այդ մասին պետք է խոսեն պատասխանատու ան­ձինք միջնորդ երկրների հետ՝ նշելով, որ նախ­կին փաստաթղթերն այլևս ընդունելի չեն, քանի որ տրամադրություններ, իրավիճակ է փոխվել, ազգային շահերն այսօր այլ լուծումներ են թե­լադրում: Հասկանալի է, որ ապրիլյան հնգօրյա ողբերգական օրերից հետո այս թեմայի վերաբերյալ կա ավելի սուր վերաբերմունք, կա անվ­տանգության միջոցառումների կարիք, բայց օրակարգում են նաև կարգավորման նախկին փաստաթղթերը ձևակերպումների աննշան տարբերություններով, ուստի պետք է աշխա­տել միջնորդների հետ՝ հստակեցնելու համար հայկական դիրքորոշումը: Այլապես, իմանալով, որ փաստաթղթերը սեղանին են, դեսպանը փորձում է հասարակության հետ երկխոսու­թյան դուրս գալ, ակնարկել, որ որոշումը հասա­րակությանը պետք է լինի, որ առանց այդ որոշ­ման չի կարող լինել կարգավորում»,- նման տե­սակետ հայտնեց Ալեքսանդր Ռարը:

Հարցին, թե ինչո՞ւ է դեսպանը խոսում այս հարցի մասին հենց հիմա, քաղաքական վերլուծաբանը պատասխանեց, թե հասկանալով, որ կան կարգավորման հայտնի սկզբունքները, որոնց ցանկում կա նաև սա, և որը բավականին սուր է ընկալվում հասարակության կողմից և չի քննարկվում, հնարավորինս շրջանցվում է սո­վորաբար, ուստի հեռացող դեսպանը ուղերձ է փոխանցում, որ խաղաղության հնարավոր չէ հասնել առանց այս սկզբունքի, և հասարակու­թյունը պետք է որոշի: Ըստ նրա, դեսպանը շեշ­տում է հասարակության դերը, քանի որ նման հարցերում, ի վերջո, հասարակությունն է իր կամքը թելադրելու իշխանությանը: «Իսկ այս մասին խոսում է հեռանալիս, քանի որ կա գիտակցում, որ սա սուր է ընկալվելու, ուստի այս հարցը բարձրացնում է առաքելությունն ավար­տելիս: Բայց ուզում եմ շեշտել, որ որոշողը հա­կամարտող կողմերն են, նրանք են որոշում բանակցել-չբանակցել, ինչ փաթեթի շուրջ բանակցել կամ չբանակցել»,- ասաց Ռարը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս