loader
«168 ժամ». Ալեքսեյ Մալաշենկո․ Նախարարների հանդիպումը Բրյուսելում չի անդրադառնալու ԼՂ հակամարտության գոտու իրավիճակի վրա

«168 ժամ». Ալեքսեյ Մալաշենկո․ Նախարարների հանդիպումը Բրյուսելում չի անդրադառնալու ԼՂ հակամարտության գոտու իրավիճակի վրա

«Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը փորձում է ներկայացնել՝ որպես Ղարաբաղյան գոտում Ռուսաստանի մատուցած որևէ ծառայության դիմաց պատասխան»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, շփման գծում տեղի ունեցող զարգացումներին և Բրյուսելում նախարարների հանդիպմանը:

Խոսելով Բրյուսելյան հանդիպու­մից՝ Մալաշենկոն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունները անկախ նախա­րարների, միջնորդ դեսպանների հմտություններից, վերածվել են մի հարթակի, որը լինելով այս հակա­մարտության միջազգային միակ իրավասու հարթակը՝ իրադարձու­թյուններին արձագանքում է բավականին ուշ, անհամարժեք և անտեղի: Այս ձևաչափով, նրա խոսքով բա­նակցությունները միտված են նա­խագահների բանակցություններն ապահովելուն: «Նախարարների մա­կարդակով հանդիպումները բացար­ձակ ոչինչ չեն որոշում, ուստի ավե­լորդ է քննարկել այս հանդիպումը, կարծում եմ՝ ինչպես միշտ քննարկ­վել են տեխնիկական հարցեր, որոնք չեն անդրադառնալու հակամարտու­թյան գոտում առկա վտանգավոր իրավիճակի վրա»,- արձանագրեց Մալաշենկոն:

Ըստ նրա՝ այս հանդիպման դրա­կան արդյունքը կլիներ այն, որ հայ­տարարվեր, թե նախարարները նա­խապատրաստել են նախագահների մակարդակով, այլապես որևէ արդ­յունք տեսանելի չէ: «Բայց միևնույն ժամանակ կա վտանգավոր իրավի­ճակ, որին անհրաժեշտ է ըստ ար­ժանվույն անդրադառնալ, բայց ըստ ամենայնի կողմերը դա չեն ցանկա­նում»,- ասաց Մալաշենկոն:

Պատե­րազմի վերսկսման հավանականու­թյուն Մալաշենկոն տեսնում է: «2016֊ից առաջ ես տեսնելով վտանգը, պն­դում էի, որ պատերազմ չի լինի, թվում էր, թե սա պարզապես երկա­րաձգված հակամարտություն է, բայց 2016թ.֊ը և ներկայումս արձանագր­վող զարգացումները ցույց են տա­լիս, որ 2016թ. ապրիլյան պատերազ­մը պարզապես ընդհատվել է, բայց չի ավարտվել, ինչպես և 1990-ական թթ. պատերազմը: Կողմերը պատրաստ­վում են պատերազմի, միջնորդները չեն հաջողում բանակցային գործըն­թացի ակտիվ շարունակականության ապահովման գործը, քանի որ կողմե­րը կամ կողմերից մեկը հակված չէ հակամարտության լուծմանը խաղի այս կանոններով»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը, ըստ ադրբեջանական մամուլի վեր­լուծության, ցանկանում է հակամար­տությունը դուրս բերելով ՄԽ ձևաչափից կարգավորել Մոսկվայի միջնոր­դությամբ հօգուտ Ադրբեջանի, ուս­տի որոշակի աջակցություն է ակնկա­լում Մոսկվայից, Մալաշենկոն պատասխանեց, որ Ադրբեջանը ցանկա­ցած երկրից, որի հետ ունի նորմալ հարաբերություններ, ակնկալում է աջակցություն, ինչպես Թուրքիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, և այլն: Ըստ նրա՝ այդ ակնկալիքները Ռուսաս­տանի դեպքում գուցե չափազանց­ված են, քանի որ հայ-ռուսական հա­րաբերությունները բավականին սերտ ու ռազմավարական են, ազդե­ցությունը՝ ավելի մեծ, քան ցանկա­ցած այլ երկրի դեպքում: «Ուստի իս­կապես կան ակնկալիքներ, բայց Մոսկվան չի կարող շարժվել այն շա­հերով, որոնք ունեն իր գործընկերնե­րը, Ռուսաստանն ունի իր շահերը, այդ շահը պատերազմի բացառումն է Ղարաբաղում: Բայց դրանով հան­դերձ Ադրբեջանը ռազմատենչ հռետորաբանություն է օգտագործում՝ չբացառելով ուժային լուծումը»,- նկատեց Մալաշենկոն:

Հարցին, թե ներկայումս ռուս-ադրբեջանական հարաբերություն­ների օրակարգում որքանո՞վ կա Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հարցը, Մալաշենկոն պատասխա­նեց, որ այս հարցը ժամանակ առ ժա­մանակ քննարկվում է տարբեր մա­կարդակներում թե՛ Ադրբեջանում, թե՛ Ռուսաստանում:

«Ադրբեջանը, բնականաբար, սա փորձում է ներկայացնել որպես Ղա­րաբաղյան գոտում Ռուսաստանի մատուցած որևէ ծառայության դի­մաց պատասխան: Բայց Ռուսաստա­նը նման ծառայություն չի մատուցել հակամարտության այս տարիների ընթացքում, չի մատուցի նաև ապա­գայում: Այնուամենայնիվ, հարաբե­րությունների բաց օրակարգում այս հարցը չեմ տեսնում: ԵԱՏՄ-ն հե­տաքրքրված է իր աշխարհագրու­թյան ընդլայնմամբ, բայց վերջերս նման հարցին իր դիրքորոշումն էր հայտնել ՀՀ ԱԳ նախարարը նշելով, որ Հայաստանը միանշանակ դեմ կլինի դրան, ինչը նշանակում է, որ այդ անդամակցությունը ներկայումս գրեթե անհնար է, քանի որ Ռուսաստանի համար կարևոր են Հայաստա­նի հետ հարաբերությունները, դրանց պահպանմամբ հետաքրքրված են երկու կողմերը»,- նման կարծիք հայտնեց Մալաշենկոն։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս