loader
«168 ժամ». Արձանագրությունները դարձան Ղարաբաղյան հակամարտության պատանդը

«168 ժամ». Արձանագրությունները դարձան Ղարաբաղյան հակամարտության պատանդը

«Հիշում եմ՝ ինչպիսի ոգևորությամբ էր պոլսահայ համայնքն ընդունել հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման և հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության լուրը: Դա համայնքին հավելյալ անվտանգության, կայունության զգացում էր ներշնչել, հույս, որ հայրենիքի հետ կապը կվերականգնվի, հայ համայնքի իրավունքները ու շահերը առաջ կմղվեն հեշտությամբ, հայ համայնքը Թուրքիայի իշխանությունների հետ խնդիրներ այլևս չի ունենա, հայկական մշակութային ժառանգության պահպանման համար անվերջ պայքարը կավարտվի, և այսպես շարունակ: Հայաստանաբնակ հայերը ևս ոգևորված էին, որովհետև հնարավորություն կստեղծվեր այցելել Արևմտյան Հայաստանի պատմական վայրեր, սահմանը կբացվեր, առևտուր, հարաբերությունների խորացում, և այլն, և այլն»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար եղվարդ Նալբանդյանի հայտարարությանը:

«Վերջին տարիներին Թուրքիայում Ադրբեջանի ազդեցությունն էապես աճել է, քանի որ ներդրումներն են մեծացել, կապերն են խորացել, որոնց շնորհիվ Թուրքիայի իշխանություններն իրենց բոլոր քայլերը համաձայնեցնում են Բաքվի հետ: Եվ ըստ էության այս արձանագրությունները դարձան Ղարաբաղյան հակամարտության պատանդը»,- ասել է Էստուկյանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս