loader
«168 ժամ». Արմեն Սարգսյանը չի բացառում հանդիպումը Լևոն Տեր-Պետրոսյա­նի հետ

«168 ժամ». Արմեն Սարգսյանը չի բացառում հանդիպումը Լևոն Տեր-Պետրոսյա­նի հետ

ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջարկված Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջադրվելու և ընտրվելու դեպքում չի բա­ցառում հանդիպումները Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Երևանի Արտաշես Շահինյանի ան­վան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ հանդիպել է առաջին նախագահի ղեկավարած ՀԱԿ ներկայացուցիչների հետ, որին Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել: «Մենք ունեցել ենք բավականին բաց քննարկումներ: Որոշ հարցերի վե­րաբերյալ նրանց գնահատականների հետ ես համաձայն չեմ. կային նաև այլ հար­ցեր, որոնց վերաբերյալ մենք ընդհանուր կարծիք ունենք: Կարծում եմ՝ մեր հարաբերությունները նույն կերպ կշարունակվեն»,- նշել է U. Սարգսյանը:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է առանձին հանդիպում ունենալ Լևոն Տեր-Պետրոսյա­նի հետ, նա պատասխանել է. «Կարծում եմ, որ նման հանդիպման մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ ես որոշում կայացնեմ առաջադրվել և երբ ընտրվեմ ՀՀ նախագահի պաշտոնում: Այս ժամանակ գուցե հանդիպեմ հանրապետության և’ առաջին, և’ երկրորդ նախագահների հետ»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս