loader
«168 ժամ». Արթուր Մարտիրոսյան․ Հայաստանն ապրում է լատենտ ճգնաժամի պայմաններում

«168 ժամ». Արթուր Մարտիրոսյան․ Հայաստանն ապրում է լատենտ ճգնաժամի պայմաններում

Մեր զրուցակիցը բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն է

- Պարոն Մարտիրոսյան, օրերս ՀՀ ԱԺ կա­նոնակարգ օրենքում փոփոխությունների հաստատումից հետո լարվեց իրավիճակը հանրապետությունում, քանի որ նախագիծը որակվեց՝ որպես իշխանական ծրագրերը տապալելու և հակահեղափոխություն իրա­կանացնելու փորձ, որից հետո քաղաքը մի քանի ժամով կրկին վերադարձավ հեղափո­խական ռեժիմի, որի պայմաններում ՀՀ վարչապետը զրուցեց խմբակցությունների հետ արտահերթ խորհրդարանական ընտրու­թյուններ կազմակերպելու շուրջ: Փաշինյանը հայտնեց իր հրաժարականի միջոցով խնդիրը լուծելու ցանկության մասին: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը՝ և՛ իշ­խանության, և՛ ընդդիմության քայլերը:

- Այս տարվա մայիսից հանրապետությունն ապրում է լատենտ ճգնաժամի պայմաննե­րում, և մենք մոտենում ենք պայթյունին: Օրենսդրական դաշտում քաղաքական ուժե­րի դասավորվածությունը չի համապատաս­խանում հասարակության շրջանում իրերի իրական դրությանը, որն էլ ավելի ցցուն դար­ձավ անցկացված ավագանու ընտրություննե­րից հետո: Իրավիճակն աբսուրդային է: Գա­լով իշխանության՝ յուրաքանչյուր քաղաքա­կան ուժի, կուսակցության կամ կոալիցիայի նպատակն է իրականացնել այն քաղաքակա­նությունը, որը պետք է համապատասխանի իր և իր ընտրողների երկրի զարգացմանը վե­րաբերող տեսլականին: Ընտրությունների ժամանակ ձայների մեծամասնությունը ստա­նալով ՀՀԿ-ն կոալիցիոն կառավարություն ձևավորեց, բայց հետո թավշյա հեղափոխու­թյունը ստիպեց խորհրդարանական մեծա­մասնությանը գործադիր ուժը զիջել այնպիսի քաղաքական ուժի, որը խորհրդարանում ու­ներ մանդատների շատ քիչ քանակ:

Կամ՝
ա) խորհրդարանական մեծամասնությունը մոռացել է, թե ընդհանրապես ինչի համար է այն, ինչում է կայանում նրա raison d'Utre, ին­չի համար են ընտրողները քվեարկել նրա օգտին (կարծում եմ՝ նախընտրական խոստում­ներն իրականացնսլու համար).

Կամ՝
բ) խորհրդարանում ուժերի դասավորու­թյունը չի համապատասխանում հանրության մեծամասնության իրական պահանջին, չէ՞ որ այն աջակցում է մեկ այլ քաղաքական ուժի, որը վերահսկում է խորհրդարանական 4 ման­դատ: Միևնույն ժամանակ այդ ուժն իր ծրա­գիրն է իրականացնում: Հարկ է նշել, որ այդ ուժը նույնպես ստացել է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը: Տրամաբանորեն, միայն ընտրությունները կամ հանրաքվեն թույլ կտան ընտրողների մե­ծամասնությանը կողմնորոշվելու, վերա­կանգնելու ներկայացուցչական ժողովրդա­վարության հավասարակշռությունը և համա­պատասխանությունը, և այդպիսով երկիրը դուրս բերել այդ հակամարտությունից: Վաղ թե ուշ քաղաքական ճգնաժամը լատենտային փուլից պետք է անցներ ակտիվ փուլին: Իրա­վիճակի զարգացման մի քանի հնարավոր սցենարներ կան: Հուսով եմ, որ բոլոր քաղա­քական ուժերի ղեկավարները ձեռնպահ կմնան այն գործողություններից, որոնք կա­րող են հանգեցնել ազգային շահերի համար, անցանկալի հետևանքների:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս