loader
«168 ժամ». Բացառապես Մինսկի խմբի շրջանակներում

«168 ժամ». Բացառապես Մինսկի խմբի շրջանակներում

«Մեր բոլորիս հույսն է, որ ղարաբաղյան կարգավորումը կլինի շատ շուտով։ Բայց կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակ­ները, և բնական է՝ մենք խոսում ենք կոմպ­րոմիսի մասին, բայց դրա հիմքում դրված է առաջին հերթին մեր շահերի և նպատակ­ների արտահայտությունը նորից, որի հիմ­քում դրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը և Արցախի ժո­ղովրդի անվտանգությունը»,- երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հարցին, թե գործնականում հնարավո՞ր է Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել, արտգործնախարարը պատասխանել է. «Ես կսահ­մանափակվեմ միայն ասելով, որ մեր կարևորագույն նպատակը դա վերներգրավել բանակցությունների մեջ բացառա­պես Մինսկի խմբի նախագահության շր­ջանակներում»։

Նրա խոսքով կարևորա­գույն խնդիրը բանակցությունների դինա­միկան պահպանելն է։ «Ներկայիս կարևորագույն խնդիրը պահպանելն է դի­նամիկան բանակցությունների, մենք պատրաստ ենք ներգրավվել, շուտով ար­դեն կլսենք, դուք տեղյակ եք, որ մենք մշ­տական կապի մեջ ենք համանախագահների հետ, նորից առիթներ են լինելու, և այս շաբաթ է եղել, այս շաբաթավերջ կլ­սեք, մյուս շաբաթվա սկիզբ, մենք արդեն հեռախոսազրույց ենք ունեցել ՌԴ ԱԳ նա­խարարի հետ, էլի լինելու են կապեր, Ֆրանսիայի արտգործնախարարն է լինե­լու Հայաստանում և ԱՄՆ-ում»,- ասել է նա։

Հարցին, թե հնարավո՞ր է համանախագահներն այցելելն տարածաշրջան, և հնա­րավո՞ր է նաև հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, Մնացականյանը պատասխանել է. «Սա հնարավորության հարց չէ, սա բա­նակցությունների էությունն է»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս