loader
«168 ժամ». Ֆյոդոր Լուկիանով․ Ոչինչ չի փոխվել, անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կօգտագործի իր լծակները

«168 ժամ». Ֆյոդոր Լուկիանով․ Ոչինչ չի փոխվել, անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կօգտագործի իր լծակները

Հարցազրույց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովի հետ։

Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ՀՀ նախկին նա­խագահ Սերժ Սարգսյանի սեղանին կարգավորման ռուսական փաթեթ էր դրված, ամեն ինչ իբր գրեթե համաձայնեցված էր, և այն այսօր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին է, բայց դատելով ՀՀ վարչապետի հռետորաբանությունից՝ այս ուղղությամբ հայկական կողմը քայլերի պատրաստ չէ: Կա՞ այսօր, ըստ Ձեզ՝ նման փաթեթ:

ՌԴ ԱԳ նախարարը բազմիցս անդրադարձել է այդ փաթեթների մասին խոսակցություններին, նման փաթեթներ չկան, քանի որ ինչ փաստաթղթեր որ եղել են, դրանց վրա եղել է համանախագահների կողմից միասնական աշխատանք: Կարծում եմ՝ էականն այստեղ այն չէ, թե փաթեթը ռուսակա՞ն է, թե՞ ամերիկյան, կարևորն այն է, որ լինի փոխզիջումային լուծում, որ կողմերը պատրաստ լինեն զիջումների, խոսքը երկու կողմերի մասին է: Այ­սօր դա չկա նաև ներքին տրա­մադրությունների պատճառով, ուս­տի կարգավորման փաթեթներից խոսելը ժամանակավրեպ է: Այնուա­մենայնիվ ասեմ, որ փաթեթները կազմվում են սկզբունքների հիման վրա, հենց այդ պատճառով էական չէ, ըստ իս, թե այն որտեղ է գրվել, քանի որ բովանդակությունը նույնն է: Իսկ փաթեթները, կարծում եմ մի քանիսն են, որոնց միջև տարբերու­թյուններն էական չեն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր մամլո ասուլիսի ըն­թացքում անդրադառնալով ԼՂ հա­կամարտության գոտում առկա լար­վածությանը՝ ասաց, որ ՌԴ-ն՝ որպես գերտերություն, ունի հնարավորու­թյուն թույլ չտալու պատերազմի վերսկսում այս տարածաշրջանում: Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի դիրքորոշումն իրավիճակի լարման դեպքում:

Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի, հանգուցալուծման ուղիների, Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ քաղաքականության վերաբերյալ չի փոխվել: ՌԴ-ի հա­մար ռազմական գործողություննե­րը ԼՂ հակամարտության շուրջ անընդունելի են: Կարծում եմ՝ վարչապետը նման հայտարարություն անելով հիմնվում է 2 տարի առաջ տեղի ունեցածի և ռուսական մի­ջամտության վրա, Ռուսաստանը փորձելով պահպանել իր ազդեցու­թյունը երկու երկրների նկատմամբ թույլ չի տվել պատերազմ: Նա նաև փորձում է ցույց տալ, որ ակնկալում է դրական միջամտություն Ռուսաս­տանից: Ոչինչ չի փոխվել՝ անհրա­ժեշտության դեպքում Ռուսաստանը կօգտագործի իր լծակները հանուն խաղաղության:

ՀՀ-ում իշխանություն է փոխվել, Հայաստանի և Ռուսաստանի ղեկա­վարները մի քանի անգամ շփվելու առիթ են ունեցել: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նոր իշխանությունների և ՌԴ հարաբերությունները:

Բնական է, որ մի քանի անգամ հանդիպումներ են եղել, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազ­մավարական դաշնակիցներ են, ինտեգրացիոն նույն կառույցների ան­դամ, հետևաբար միմյանց հանդի­պելու առիթները ևս շատ են: ՀՀ նոր իշխանությունների հայտարարու­թյուններն ու գնահատականները ցույց են տալիս, որ նրանք իրատես են՝ ՀՀ աշխարհագրական և քաղա­քական իրավիճակը թույլ չի տալիս արտաքին բլոկում շեշտակի փոփո­խությունների գնալ: Կարծում եմ՝ կոնտակտները հաստատվում են, ամեն բան նորմալ է այս փուլի հա­մար: Փոփոխություններ չեմ տեսնում. հայտարարությունները մտած­ված են ու հավասարակշռված: Եղան հանդիպումներ նաև Բրյուսե­լում, այնտեղ ևս, կարծում եմ փոփոխություններ չեն լինելու: Թեև Ռուսաստանը դեմ չէր, երբ Հայաստանը համաձայնագիր ստորագրեց ԵՄ-ի հետ, քանի որ այն համաձայնեցված էր նաև ԵԱՏՄ-ի հետ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս