loader
«168 ժամ». Հա­յաստանի համար ամենակարևոր սկզբունքը խաղաղ գործընթացի ապահովումն է

«168 ժամ». Հա­յաստանի համար ամենակարևոր սկզբունքը խաղաղ գործընթացի ապահովումն է

Արցախի հակամարտության հարցում Հա­յաստանի համար ամենակարևոր սկզբունքը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի ապահովումն է։ Այս մասին երեկ ԱԺ-ում հայ­տարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մենք առավել ուշադրություն ենք դարձնում մթնոլորտի պահպանմանն այն առումով, որ մենք չունե­նանք զարգացումներ, որոնք կարող են ազդե­ցություն ունենալ բանակցությունների վրա, որոնք կհանգեցնեն էսկալացիաների»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ սպասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկ­խոսությանը՝ հավելելով, որ արդեն հասցրել է հեռախոսազրույց ունենալ համանախագահ­ների հետ, ովքեր մանրամասներ են ներկա­յացրել Ադրբեջանի արտաքին գործերի նա­խարարի հետ արդեն կայացած հանդիպու­մից։ «Հունիսին մենք կվերականգնենք գոր­ծընթացը համանախագահների հետ հանդիպ­մամբ»,- ասել է Մնացականյանը։

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նա­խարար Դավիթ Տոնոյանի հետ Նախիջևանի հատվածում սահմանագիծ այցելելու մասին հարցին՝ նախարարն ասել է, որ այդ այցի նպատակն էր ազդակ փոխանցել, որ հայկա­կան կողմն ուշադիր է և շատ մեծ կարևորու­թյուն է տալիս բանակցային գործընթացի վրա բացասական ազդեցություն ունեցող բոլոր, հնարավոր զարգացումները բացառելուն։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս