loader
«168 ժամ». Հայ-թուրքական սահմանի բացումը ներկայումս չեն լինի Հայաստանի օգտին

«168 ժամ». Հայ-թուրքական սահմանի բացումը ներկայումս չեն լինի Հայաստանի օգտին

«Հայ-թուրքական սահմանի բացումն ու կար­գավորումը ներկայումս չեն լինի Հայաստանի օգտին»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը անդրադառնալով Թուրքիայի նախագահի օրերս արած հայտարարությանը:

Ջենգիզ Աքթարի խոսքով էրդողանի հայտարարությունը երկու հասցեատեր ունի: Ըստ նրա առաջինն Արևմուտքն է, որին ստեղծված առիթի դեպքում Էրղողանն ուղերձ է հղում, որ խնդիրը Հայաստա­նում է, և ոչ Թուրքիայում:

Երկրորդը, թուրք քա­ղաքագետի խոսքով, Սերժ Սարգսյանն է, ով ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամ­կետ ներկայացրեց Թուրքիայի իշխանություննե­րին հայ-թուրքական արձանագրությունների վե­րաբերյալ: «Սրանով էրդողանը փորձում է թաքց­նել այն փաստը, որ Հայկական հարցը ժամանա­կավորապես դուրս է եկել Թուրքիայի արտաքին քաղաքական դոկտրինից, այն պարզապես չկա, հայ-թուրքական սահմանի բացման հարց Թուր­քիայի իշխանությունները երբեք չեն քննարկում, հատկապես Ադրբեջանի հետ սերտ հարաբերու­թյունների առկայության պայմաններում, մերձավորարևելյան, ներկայումս էլ իսրայելական զար­գացումների ֆոնին: Թուրքիայի նախագահը նաև առիթն օգտագործում է վարկաբեկելու համար հայկական Սփյուռքի գործունեությունը, որը մեծ խնդիր է դարձել թուրքական լոբբիի համար»,- ասել է թուրք քաղաքագետը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս