loader
«168 ժամ». Հայաստանին տրվող աջակցությունը լուրջ գործոն է տարածաշրջանում

«168 ժամ». Հայաստանին տրվող աջակցությունը լուրջ գործոն է տարածաշրջանում

«Փորձ է արվում ցույց տալ, որ Իրանը մոտիկից հետևում է իրավիճակին, նկատում է ամեն բան և աչք չի փակում: Բարձրաձայնվում է ռուսական զենքի գործարքների մասին, նշվում դրանց անթույլատրելիության մասին, սա պատահակա՞ն է, իհարկե ոչ: Իրանը փորձում է նաև ինչ-որ առումով ցույց տալ Ռուսաստանի, Թուրքիայի իրական դերակատարությունը հակամարտությունում` բացահայտելով, թե որ կողմն ինչպես է միջամտում հակամարտությանը, դա որքանով է ճիշտ, իրեն դիրքավորելով` որպես ազնիվ և խաղաղասեր խաղացող տարածաշրջանում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն` վերլուծելով իրանական մամուլին տված` Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը:

Ըստ նրա` իրանական մամուլում ղարաբաղյան թեմայի ակտիվացման համար մի քանի պատճառ կա: «Առաջինը՝ ապրիլյան պատերազմը և սահմանների փոփոխության վտանգը, երկրորդը՝ Իրան-Իսրայել շարունակական հակասությունները և Իսրայել-Ադրբեջան սերտ համագործակցությունը: Ադրբեջանից ստացվող ազդակներն Իրանին ստիպում են կարծրացնել դիրքորոշումը որոշ հարցերում, և ԼՂ հակամարտությունն այդ հարցերից մեկն է դառնում ամենայն հավանականությամբ, դա նաև լծակ է, թեև Իրանն այստեղ դերակատարություն չունի, բայց Հայաստանին տրվող աջակցությունը լուրջ գործոն է տարածաշրջանում»,- ասել է նա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս